Ես, ծովը, ինքը

Posted on

Երբ կռիվը ոչնչի հետ ա:

Երբ ծովում խեղդվում ու չես գիտածկցում, ուղղակի վայելում ես ջուրը, վեևից մեկը քեզ ուղարկում ա նավակ, հանում ա քեզ ջրից, դու տեսնում ես, որ առագաստներ կան նավի վրա ու դրանք վեհ են, էնքան, որ նկատել են տալիս քո փոքրությունը:

Հետո մենք հասանք ափին, բայց նավերը ցամաք չեն բարձրանում…  ինձ փրկեց ու գնաց:

Ու գիտակցումը, որ ես կխեղդվեի չի արդարացնում էն բացակայությունը, որից ես ցամաքում խեղդվում եմ:

Ու որքան էլ կատարյալ լինեն քո առագաստները, անհնար ա հաղթել քեզ վերագրված ատելությանը, երբ սիրում ես մառախուղի մեջ, անհնար ա նաև տարանջատել բոլոր բացասական ու դրական էմոցիաները, որ շաղախված են էդ սիրո մեջ, անհնար ա առանձնացնել ատելությունն ու սերը, ոնց որ աղաջրից աղը հանես:

Մի անգամ ես նավի վրա էի, ես էի ու լիքը տուրիստներ: Նավը շարժվում էր դեպի ծովի խորքերը, ու բոլոր տուրիստները հավաքված էին նավի ետևում ու նայում էին քաղաքի լույսերին:

Ես Տիտանիկի տակ եմ մնացել, գնացի մենակս կանգնեցի նավի քթին: Մութ էր: Ու ես ծովի վրայով զգում էի՝  ոնց եմ խորանում հսկայական անորոշ մթության մեջ ու սիրտս փոքրանում էր: Ես երբեք էդքան մարմնեղ չէի զգացել անորոշությունը: Էդ մի տարի առաջ էր: Հիմա ավելի կենդանի եմ զգում, երբ նավը չկա, դու ինձ թողեցիր էդ անորոշության մեջ առանց առագաստների, բայց…

Դու ինձ սովորացրիր սիրել ծովը: երբ մենակ ես մնում մեկի հետ, իրան սիրում ես, իսկ երբ էդ մեկը ծովն ա,՝ սիրահարվում: Ես ամեն առավոտ զգում եմ իմ մազերից աղի հոտը ու երբ անձրև ա գալիս, ես ինձ հույս եմ տալիս, թե անձրևն ու ծովը տարբեր բաներ են, որ սիրելու ևս մեկին ունենամ…

երբ ծովի խորքերում կեղտեր են  հավաքվում, ալիքները էնքան են գժվում, մինչև հանեն էդ կեղտը շպրտեն դուրս,, ծովը մաքրում ա: Ես ծովինն եմ ու մենք կմաքրենք ատելությունը սիրուց… մի օր: Ինձ պետք չեն քո առագաստները, ես մաքրված սիրուց թևեր կսարքեմ ու ցամաքն էլ, ծովն էլ, դու էլ կմնաք ներքևում:

Բայց քանի չեմ սարքել թևերս, դու ինձ հանի վերև, մի անգամ էլ հանի.. մի անգամ էլ ու … վերջ: