Երևանը ուրիշ ռակուրսից

Posted on

Երևանը սկսվում ա 22:30 Սարոյանի արձանի կանգառից: Էն որ տղաները ձեռքով հաջող են անում իրանց ընկերուհիներին/Երևանը պետք ա մենակ վայելել/, որոնք արդեն տրանսպորտի մեջ են, պայուսակն են քանդում, որ ականջակալները հանեն ու միաժամանակ ժպտում են լուսամուտների, իրար տեղ տվող տիկինների արանքից: Վարորդը որպես կանոն մի 10 րոպե սպասում ա մինչև լցվի, ու իրա ճաշակով մի բան դնում բոլոր նրանց համար, ովքեր զարյադկա չունեն, ընկեր չունեն կամ նաուշնիկի մի կողմը փչացել ա… չգիտեմ, ես վերջին շրջանում զապաս նաուշնիկ ունեմ, բայց 27-ի վարոդը միշտ Ազատություն ա լսում /ընկերոջ ու զարյադկայի վրա երբեք պետք չի հույս դնել/:

Երևանը Նեմրայի համերգներն են, Թումանյանի արձանի տակ թառած քյառթու տղաների ֆոնին հաց բերողների պատիվը պահելով քնող աղջիկնեը, որոնք հեռախոսը դնում են զարյադկայի փաբում՝ 15 րոպեով, ու որպես կանոն իրանք ֆբ-ում ակտիվ են, ունեն շատ ընկերներ, որոնցից շատերը ժամանակին եղել են իրանց ընկերը՝ փաբում, 15 րոպեով:

Երևանը էն հանդիպումներն են Պեչենու բաղերում, երբ ընկերուհուդ պատմում ես քո անձնական-գործնական, զրթուզիբիլական նորությունները՝ գոռալով, որովհետև չի լսվում, ու բոլորը թքած ունեն, չեն լսում քեզ, որովհետև իրանց թվում ա, թե իրանց զրթուզիբիլներն ավելի ուշագրավ են:

Երևանն արդեն վաղուց չունի ալլալևոնյանական սառնություն, նունեեսայանական պաթոս, ու անգամ եթե նրանց Հանրապետության հրապարակի բեմ կանչեր Ավեեեետը Բարսեղյան, իրանք Երևանի մասին չեն, էն էլ հրապարակում, էն էլ Սոադից հետո:

Երևանն ավելի շատ էն ուշացող ֆատոգռֆնա, ով միշտ նեռվայնանում ա  անֆայմ աղջիկներից, որ շարժասանդուղքի ձախ կողմում են կանգնում, չեն թողնում՝ անցնի, ու ավելի շատ նեռվայնանում ա էն կինիկներից, որ ասում են շարժասանդուխք, իսկ ամենաշատը՝ հենց էդ շարժասանդուղք բառից:

Երևանը Բաղրամյանական օրերը կարոտող հայրենասեր աղջիկները չեն՝ կեղտոտ կանաչ կուռտկայով ու կարմիր մազերով, ու իրանք չափազանց դուրս են մնացել մոդայից՝ իրանց պաթետիկ հայրենասիրությամբ, Վաղինակասիրությամբ, բաղրամյանասիրությամբ ու դե կանաչ կուռտկայով: Կարմիր մազերը մի կերպ կարելի ա արհամարհել, եթե ունենաք զարյադկա, որ էդ ընթացքում նեմրա լսեք, կամ ընկեր, որ չնկատեք ոչ մեկի մազերի գույնը:

Երևանը մեկ- մեկ ավելի ուշն ա՝ գիշերը 3-ին, երբ ֆբ-ում, վերմակի տակ, ու այլուր առանձնապես դատարկություն ա, ու չարժի դրանցից ոչ մեկում լինել, նստում ես տումբչկայի վրա՝ լուսամուտի մոտ, հաշվում ես հազվադեպ անցնող մեքենաներին, մտածում՝ տեսնես ուր են գնում, ու լսում՝ աղջիկ, որ չղջիկ էր,, ըըը, ես քո մասին լսել եմ, ինձ քո մասին ասել են,որ քո մազերն ու մաշկը… եթե խոսեր քո սիրտը… եթե արևը մեռնի էլ դժվար քեզ գտնեմ..

Երևանը երբեմն էդ խաղաղությունը հարամ անող անհամ տղան ա՝ իրա մեսսենջերոտ ծլնգոցով. իրան թվում ա, թե շատ ուժեղ դեմք ա, որովհետև, ինչ խոսք, կա դրա մեջ ճշմարտություն, բայց քաղաքի հավերժականության ֆոնին ինքն էլ, ոնց որ բոլոր մաշվող ու չմաշվող հեռախոսների զարյադկաները… վերջանում են ու դառնում անկարևոր, եղանակ չփոխող / դե Երևանում մի տղամարդ ա եղանակ փոխում՝ Շանթի եթերում՝ հորիզոնից հետո…/:

Երևանը էն հավերժականն ա, որտեղ վայֆայն անջատածա, ու ոչ մեկ չի ծնգում

Նկարը՝ Համբարձում Վարդանյան