Երևանից փախչելուց առաջ

Posted on

Երևանը փոքր ա սիրահարվելու համար, կես ժամում կարելի ա անցնել բոլոր գլխավոր փողոցներն ու էդ ընթացքում էլ էնքան բան կգա գլխիդ, որ եթե նյարդերդ կենտրոնացնես ոչ թե ճանապարհների, այլ` սրտիդ վրա, հաստադ մի փորձանքի կգաս. Երևանում սիրելը մահացու վտանգավոր ա։
Երևանը ունի բոլոր պատասխանները, անգամ երբ լուկից վերև նայեք, կտեսնեք` ցույց ա տալիս` գնա խաչմերուկից ձախ` տուն։ երևանում պետք ա լինել տան աղջիկ, երևանը տուն, շենք չէ…
Երևանում սիրահարվելու տեղ չկա, Սարյանում ծանոթներ կան, Կիևյանը` սիրուն չի, դիավիթաշենում անցյալը նեխած ա, մանումենտը` անբարո ա, կենտրոնը` ծեծված։
Երևանում սիրահարվելու ժամանակ չկա, երկիրը կառուցել ա պետք, մարդկանց` կրթել, նոր մարտահրավերներ կան լուծելու` հ1ի ասած` հազարամյակի մարտահրավերներ։ դրա համար ժամանակ ա պետք, բայց երևանում պռոպկայա, ժամանակ չկա։
Երևանում սիրահարվելու համար ծով չկա, ծովում` երևանցիներ, համ էլ` ռոումինգն ա թանկ, կարաս հանգիստ ցրես։ փոխարենը երևանում կա գետ, գետի ափին ռեստորաններ են, ռեստորաններում` ռաբիզ, ռաբիզի տակ սիրահարվելուց ցավում ա, դե հեշտ չի արյուն մատակարարող օրգանը հանել, տալ, տալ, տալ, տալ։
Երևանում պետք ա լինել մենակ, դա նաուշնիկների ամենահարմար քաղաքն ա, անգամ սիրահարվելը պետք ա մենակ անես` թաքուն, թե չէ Նեմրան երկուսով չեն լսում, Վանը թարս կնայի…
Ու եթե անգամ վերևից ձեր գլխում որոշեն, որ սիրահարվելու համար ամենագրագետ մոդելը կա, հիշեք` սիրահարվելուց կորցնում են գլուխը, եթե դուք լսում եք գլխին, ուրեմն չեք սիրահարվել, սիրահարվելիս պետք  ա լոսթել քընեքշընները` կակ մինիմում, առհամարհել սիրահարվելու օրենքները սիրելու հաամար։
Ու եթե  ձեզ թվում ա, որ երևանում ռաբիզը շատ ա,  ցուցանակները տուն  են ուղարկում, իսկ կենտրոնը չի տրամադրում սիրահարվելու, ճիշտը ցուցանակներին հետևելն ու տուն գնալն ա. ի վերջո քաղաքապետարանում կան մեզանից խելացիները։
Նկարները՝ Համբարձում Վարդանյանի