Իրականության ու պատրանքների սահմանին

Posted on

դա լինում ա էն ժամանակ, երբ քեզ գտնում ա նա, ով  փնտրում էր ոչ թե հենց քեզ, այլ հարմար մեկին, ու դու, էդ չիմանալով, նախապես իրան տեղավորում ես քո իլուզիաների մեջ․․․

ու կախված սեփական երևակայությունից էդ իլուզիաները էնքան հեքիաթային են լինում, որ դու դրանցում զգում ես կյանքի ամենավառ գույները․․․ դրան ասում են էյֆորիա, թմրամոլները՝ ինչ-որ ուրիշ ժարգոնային բառեր, գրողները՝ սեր, ռաբիզները․․ կարևոր չի՝ ինչ են ասում իրանք, ամեն դեպքում դա տևում ա էնքան ժամանակ, քանի դեռ դու չես հագեցել աֆեկտից:

Բայց մի օր /դա լինում ա հիմնականում deisy-ն լսելիս/, երբ որ պրիմիտիվիզմի կրողները հայտնվում են քո իլուզիաների ու իրականության սահմանին, դռները ակնթարթորեն բացվում են, դու տեսնում ես, որ պարզապես պատահաբար հայտնվել ես ուրիշ մեկի՝ հերթական մեկի տեղում․․․

deisy-ի կրկներգը մտածել ա տալիս բաժանությունների մասին, հանգստացնում ա, հիշացնում ա, որ դե տենց էլի ա եղել ու կլինի, որ դե նորմալ ա, որ դե իդեալական մարդիկ չեն լինում, հատկապես նրանք, ովքեր իրանք են քեզ գտել․․․

սովորաբար հետո մեզ մնում են էն պահերը, որոնք մենք ապրել ենք աֆեկտի տակ, մեզ մնում ա դեյզին ևս մեկ անգամ բոլոր բջիջներով լսելու հաճույքը, ու էն հիմար գիտակցումը, որ մենք մեկա չենք դադարելու մեր իլուզիաներից կախվածության մեջ մնալուց, որ իլուզիաները կվերջանան, երբ կվերջանա կյանքը․․

ամենավերջում մնում ա մենակ հաշվել էդ պատրանքներում ապրված երջանկություններն ու հասկանալ, որ մաթեմից էդքան էլ վատ չես, լավ էլ հաշվում ես․․․բլանդինկաները սովորաբար տենց են ուրախանում, այնինչ դու սևահեր էիր ծնվել, ափսոս․․Ճ