Անարդարության հետքերով

Posted on

Երբ ես համալսարանի վերջին կուրսում էի /դա ընդամենը մի տարի առաջ էր/ իմ համակուրսեցի շատ աղջիկներ ամուսնացած էին, ավելին՝ փորիկով, իրանցից մեկը գրականության քննությանը եկել էր մի 40 գրքից երևի մի-երկուսը կարդացած, ու լիկվիդ էր մնացել։ Ամբողջ կուրսը շոկի մեջ էր՝ <<Ախր ոնց կարելի ա հղի մարդուն լիկվիդ թողնել, ախր հղի է, ստոր ա դասախոսը, խիղճ չունի, նախանձը խեեեղճ աղջկան լիկվիդ թողեց․․․>>։

Դա դե եզակի դեպք էր, քանի որ որպես կանոն փորիկով կուրսընկերների զգալի մասը առանց լիկվիդ էին հեռանում, որովհետև, չգիտեմ, երևի հղիներին քննության պատրաստվելը վնասակար է, դասախոսներն էլ էին ըմբռնումով մոտենում>>։

Համալսարանը իր հոգատարությամբ արդեն անցյալում է, բայց  կան բաներ, որոնք անցյալում մնալու ոչ մի միտում չունեն։

Վերջերս ընկերներիցս մեկը հղում էր ուղարկել․․ ինչ-որ մարդիկ խորը հոգեբանական տրավմայի էին ենթարկվել, չէին հանդուրժում, որ ես մեր խեղճ համաքաղաքացիներին անհարմար վիճակում եմ դրել՝ ցուցադրելով էն իրողությունը, որ իրանք չգիտեն օրինակ, թե երկա՞թն է ավելի ծանր, թե՝ բամբակը, կնոջը կարելի՞ է ծեծել, թե՝ չէ, էլ չասած, որ <<ախր իրանք սովոր չեն կատակ անելու, իրանք կյանքում տեսախցիկ չեն տեսել, խեղճ մարդկանց ծաղրել չի կարելի․․․>>։

Մոտավոր էսպես․․․

Նմաօրինակ կարծիքներից հետո ինձ նման ստոր ու ուրիշներին ծաղրող մեկի մոտ գետինը մտնելուց առաջ հարց է առաջանում։

Ինչի՞ ամբողջ աշխարհում նորմալ է ինքնազարգացող ու հաջողություններ ունեցող մարդկանց հերոսացնելը, անգամ կենդանական աշխարհում խմբի առջևում լինում են արագավազները, թույլերը դառնում են ուրիշներին կեր,  իսկ մեզ մոտ՝ Հայաստանում, հերոսներ են նրանք, ովքեր խեղճ են, անգրագետ են, ու դե եթե ավելի անկեղծ լինենք՝ իրականում ուղղակի հավես չունեն ինքնակրթվելու, հավես չունեն պատրաստ լինելու ցանկացած տեսախցիկի կամ պրիմիտիվ հարցի, հավես չունեն մտածելու, թե ոնց կարելի ա փող աշխատել ու խեղճ չմնալ, հավես չունեն պարապելու գրականության քննությանը անկախ փորիկի չափսից․․․ Դե հա՝ դա բարդ ճանապարհն է։

Ավելի հեշտ է լինել թույլ, անօգնական, անաշխատունակ, ավելի հեշտ է էդ խեղճությունը ծախել դասախոսին ու գնահատական ստանալ, ծախել հանրությանը ու ստանալ հոգատար ստատուսներ։ Վերջ ի վերջո էսօր լիքը պարապ մարդ համակարգչի առաջ նստած սպասում ա, թե ինչ նոր թույլ մարդիկ կան, որոնց մասին կարելի է սրտաճմլիկ ստատուսներ գրել, լայքեր հավաքել, դառնալ հայտնի, կամ էդպես էլ չդառնալ։