շնչակտուր

Posted on

Ես բարձրակրունկների վրա էի, ու անհարթ էր ասֆալտը, ես մեղավոր չէի, փորձում էի չմեռնել ու սիրուն մնալ։ հետո կոկորդս խեղվում էր ու չէի ուզում արթնանալ էն դատարկության մեջ, որը իմ մասին էր, բայց իմը չէր։

Ամբոխը սոված էր, սոված ծխում էր մենակ, ատելություն էր ծխում, ծխում էր ու թքում էր, սեղմվում էր, մաքրում էր իմ տարածությունը, իմ օդում իրանց ծուխն էր, ես շնչակտուր էի…

Հիմա ես երդվում եմ, փնտրում եմ փշուրներս, բայց չեմ գտնում, երևի իրանք չկան էլ, բայց չի ստացվում ինքս ինձ բաց թողնելը, ձեռքերս շատ բարակ են, ոնց գրկում եմ ինձ, մեկ ա, անպաշտպան եմ մնում, իրանք ամեն վայրկյան կվառեն էլի էդ ծխախոտը ատելության, ու թոքրես կլցվի էդ ծուխը, կսպանի ինձ։

Դու ինձ բռնի, ես չեմ ուզում հենվել, ծանրանալ, բայց մեռնել էլ չեմ ուզում, ամրանալու ձևերն էլ չգիտեմ։ Իրանք շատ են, իրանք սոված են, իրանք ատում են ինձ։ ես իրանց չտեսնելու գործիք չունեմ, աչքերս սեղմել եմ ուժեղ, ցավում ա, իրանք ինձ ուզում են դիպչել… ինձ գրկի քո բառերով, ես զզվում եմ բոլորից, իրանք ինձ ուզում են սպանել, ես խորն եմ սեղմում ականջակալներս, բայց իրանք լսվում են, իրանք գոռում են, իրանք ուզում են իմ մաշկի վրայով խազել իրանց անհարթ եղունգները։

Ես գիտեմ՝ իրանք էլ չկան, անցավ ամեն ինչ, փոխվել են թեմաները օրակարգում, բայց իրանք իմ մեջ են, իրանք իմ ուտելիքի մեջ են, իմ հայելու մեջ են, իսկ դու չկաս… իրանք բոլորն են, ամբողջը, ամբոխը, ես իրանց լսում եմ քնած ժամանակ, ես էդ առելությունը դեռ չեմ մարսել, ես չեմ կարող բաց թողնել ինձ իմ գրկից… դու էլ ես ամբոխը, ես քեզնից էլ վախենում եմ։ ինձ ամուր գրկի բառերով, էնքան, որ ես ինքս ինձ բաց թողնեմ, իմ մկանները հոգնել են լարումից, իմ թոքերը վախենում են շնչել, իրանք չեն մոռանում էդ կեղտոտ հոտը ծխախոտի, ինձ արթնացրու, երբ որ կքնեն բոլորը…