Ծովի ու ցամաքի մեջտեղում

Posted on

Ինչ-որ մի տեղում ծովը վերջանում ա, սկսվում ա որևէ քաղաք: Քաղաքը կեղտոտ ա,ծխախոտի ամպի տակ: Ցովը չի ծխում, բայց ելք չունի. նիկոտինը թոքերն ա քաշում, սրտխառնոց ա սկսվում, բայց ծովերը հետ չեն տալիս:

Ցովը մոտենում ա մարդկանց սահմանին ու կեղտոտվում. շշեր, թղթեր, հում մսի արյուն, նրբերշիկի կտոր: Մարդիկ լավը պահել են իրանց, կեղտը շպրտել ծովին, մարդիկ իրանց քրտինքը լվանցել են ծովում, իրանց դիակներին գետն են լցնրել, ու չեն հարցրել` ծովն ուզու՞մ էր գերեզման դառնալ, թե` ոչ:

Բայց իրականում ջրերը երևի ոչինչ էլ չեն զգում, սառն են ու անարյուն, չեն մտածում ու շնչում էս մասին: Պարզապես ինձ համար թեթև էր մտածելը, թե մարդկանց պարտադրող բառերն ու ճնշող կարծիքները մենակ իմ վզին չի, որ փաթաթված են, այլ ինձանից ուժեղ մեկն էլ պարտված ա ամբոխի դաշինքին, կեղտոտված ա մարդկանց քրտինքից էլ աղի օրենքներով ու սահմանումներով: Ինձ հույս էր տալիս հավատալը, թե ծովերն էլ զզված են նրանից, որ մարդիկ պատեր են շարում իրենց ափերին, որ մարդիկ են որոշում ծովերի սահմանները, որ մարդիկ սեղմում եմ անսահմանությունը իրանց մանր ձեռքերով:

Վերջում ծովերը մեղադրվում են, որ իրանց ջուրը խմելու չի: Ծովերը չլսելու են տալիս մեղադրանքները, զզվել են ժայռերին խփվելուց…

Մեզանից քաղցրահամ ոչինչ մի սպասեք, մեր ուժերը հազիվ հերիքում են ինքնամաքրվելու ամբոխների հնչեցրած մտքերից, մեզ պարտադրված հաստ պատերից: Մենք արդարանալու հավես չունենք, որովհետև… որովհետևի մասին Նեմրան արդեն գրել ա, մարդիկ հետո կլսեն երևի, կհասկանան կամ դիսլայք կանեն աբիժնիկի ու ծովում գցած էն նրբերշիկի կծած կտորի պես: