անգամ եթե անձրև գա․․․

Posted on

Մի օր մենք իսկապես կմեծանանք, երբ լրջին չենք տա կյանքը․․

Ամպերը խանգարում են, որ մեր վերքերը վերջնականապես չորանան, գոլորշին բարձրանում, հասնում ա իրանց ու հետ ա թափվում գլխիս․․․

Եթե չլիներ անիծյալ ֆեյսբուքը, երևի ես գրող կդառնայի ու չէի հետևի ոչ մի լայքի, դրանց ներկայությունն ու բացակայությունը չէին խանգարի ինձ գրել՝ առանց մտածելու հետոյի մասին։

Իմ սիրուն տողերը անտանելի էժանացնում են նրանք, ում մասին երբևէ դրանք գրվել են, իսկ ամենացավոտը դա հասկանալն ա․․․ հասկանալը, որ այլևս անհնար ա առանձնացնել էնքան հարազատ տողերը վաղուց մեռած անուններից, իրանց հոգիները երբեք հանգստություն չեն գտնի, գուցե իրանք էն աշխարհից զգում են իմ գործած հակասության ծանրությունը իրանց հողի վրա։

Բայց դե ես էլ մեղավոր չեմ, ծովերի ու մայրամուտների պես փառահեղ մարդիկ չեն լինում, ու անգամ եթե կան, մենք չենք որոշի գրել իրանց մասին․․․ երջանկությունը երբեք ոչինչ չի ստեղծում բացի ինքն իրենից, ոչ մի տող, ոչ մի բացատրություն ու արդարացում․․․ ու հետո անարդար ա գրել նրանց մասին, ովքեր իսկապես երջանկացնում են։

/Ես խոզի մեկն եմ, չեմ ուզում կիսել քեզ ոչ մի վյուի հետ, ախր դրա համար էնքան մարդիկ կան, որոնք չեն մտածում՝ ես կմրսեմ, թե չէ, սոված եմ, թե տխուր․․․ իրանք գալիս են, որ ընդգծեն երջանկության կարևորությունը/

Քերրին ճիշտ էր, սիրո մասին կամ պետքա գրել, կամ ունենալ դա՝ ապրելով դա Փարիզում, Ժնևում, ցանկացած մի տեղ, որտեղ ստաղնաշար չկա, արդարացումներ չկան, հաշիվ մաքրողներ չկան, պետք չի ընտրել բառեր, դրանք ինքնըստինքյան ծնվում են, ու պետք չի մեղադրել ամպերին, անգամ երբ անձրև գա, չի խանգարի․․․