Քնելուց առաջ

Posted on

Փողոցում ցուրտ ա /արդեն/ ու ռիսկեր կան, որ մարդիկ մեկմեկ քեզ կնայեն։ Աղջիկները սիրում են, որ նայում են իրանց:

Անհասկանալիորեն մեզ վրա որոշումներ կայացնելու բեռ կա դրված, ու անհասկանալիորեն մենք պարտավոր ենք լավը լինել երջանիկ լինելու համար։ Ինչոր վերջակետի վրա հասկանում ես, որ բացատների կարիք չկա։ Ուղղակի հասկանում ես, որ քո երազանքները ժամանակին ապրած որևէ հաջողակ մեկի լավ գովազդի արդյունքն են։

Ժուռնալիստիկան հիասթափեցնող ա։ Ժամանակի հարց ա։ Նայած, թե ինչ ինտենսիվությամբ ես գլխի քցվում թեմայի մեջ ու ուսումնասիրում բոլոր մանրուքները, կողիքց, տակց, ու կարևորը՝ վերևից, գլոբալ։ Մի օր հասկանում ես, որ մեդիան մարդկանց կյանքի չհիմնավորված ժամանակը գնելու համար ա։ Հաճախ գնելու էլ չէ, ձրի վերցնելու:

Դժվար ա գրել սիրելու մասին։ ամենալավ բառերը իրար կողք շարվում են ցավալու ժամանակ, երբ թունավոր նյութերը իրավունք չունես արտանետելու:

Մենք մեծանում ենք, երբ կինոներն ավարտվում են։ Մենք երբեք չենք ֆիքսում էն պահը, երբ քնում ենք
Դժվար ա գրել, երբ ամեն ինչ չափազանց կոմֆորտ ա, դե չի լինում։ Ուղղակի գիշերը, երբ զգում ես, որ դու պարտվել ես ինչ֊որ մեկի քնին, որ քունը գերադասել են քեզնից, սկսում  ես ստիպված սիրել ինքդ քեզ, նրա փոխարեն, ով սիրահարվելու համար մի քիչ շատ է խելացի ու կյանք տեսած։բայց դե թքած։ Ինչ֊որ մի պահից սկսում ես զգալ, կամ քեզ ուղղակի հուշում են, որ բոլոր իլուզիաներդ մասսայական են եղել, բոլորն էլ ունեցել են դրանցից, բոլորն էլ վառվել, անցել են։ Ուղղակի քեզ հետ հարմար ա ու հեշտ, իսկ սիրել֊միրելը կինոներով ծախված բաներ եներևի։ Երևի մեզ գովազդել են ինչ֊որ զգացմունքներ, որոնք մենք երբեք չենք ունենալու, մեզ ցույց են տվել անչափելի զգացմունքներ ու մենք հավատացել ենք
Ուղղակի էս սառը թթվածինը ներշնչելու համար պետք ա ներսումդ տաքություն չթողնես՝ ոչ մեկի հանդեպ, ոչ մի թուլություն, ոչ մի չնախատեսված թրթիռ. դա ոչ պրոֆեսիոնալ է։
Ուղղակի հաղթված չլինելու համար իրավունք չունես գիշերը մի վայրկյան անգամ արթուն մնալու, թե չէ երբ  ոչինչ չերևա պետք ա ստիպված ներս նայես ու առերեսվես իլուզիաներիդ, թուլություններիդ ու թրթիռներիդ հետ։
Մեզ ժամանակով են սիրում՝ գրաֆիկով՝ օրական տասը րոպե՝ հանգիստ խղճով ապրելու, շունչ քաշելու, պարտավորված չզգալու համար, մինչդեռ մեզ կինոներում սովորեցրել էին, թե սիրահարված մարդիկ գլուխը կորցնում են, ամեն ինչ դնում են մի կողմ՝ ոնց որ Քերրին էր ասում անամոթ վերնագրով ֆիմլոիմ՝ Cant-live-without-each-other-love, բայց դրա համար բոլոր հարգելի պատճառնորով ժամանակ չկա։ Էդ գլխացավանքը սեփականաշնորհելու համար պետք էր գոնե հիմար լինել, իսկ հիմարներից մենք ցավոք ոչ մի սեր չենք ակնկալում։
Վերջում լույսերն անջատվում են, ու Քերրիին մարմնավորող Սարա Ջեսսիկա Պարկերը գնում ա տուն, ֆիլմից ժառանգած կախվածությունից հանում ա ծխախոտը ու սպասում, որ զանգ կգաէդ պահին բոլորը զգում են իրականության հոտը, դա շատ ծանր ա, դրանից մարդիկ քնում են ու չեն ֆիքսում էդ պահը