Հոկտեմբերից մնացած

Posted on

Երբ գրիմը մնում ա թաց անձեռոցիկի վրա, մազերս թացանում են, ես հորիզոնական ու անունակ եմ դառնում ապրել։ Սա հոկտեմբերն ա.. հիմա էլ չեմ կարոտում առաջվա պես ու չեմ թրթռում տեսախցիկներից, նամակներից, քեզնիցամեն ինչ ստաբիլ ա ու նվաճված։
Աչքերս փակվում են ավելի ուժեղ քան սիրտս կխփի։ Ես ինքս ինձ հաղթում եմ։ Առաստաղի վրա մեքենաների լուսավորության ընթացքին հետևելը վերջին ապացույցն ա մենակ լինելու, վերջին հարվածը ինքս ինձ։ ես հավես չունեմ, ուժ չունեմ, նեռվեր չունեմ գրելու, ինձ կորցրած արթնանալուդու ոչինչ էլ չգիտես, Ջոն Սնոու։ Զզվում եմ էդ Ջոն Սնոուից, թուլամորթ ղզիկ, գանգուր մազերով, դավաճան, անպատեհ հերոսացված անհամ լակոտ։
Էլ չեմ փնտրում բովանդակություն քո դրած սմայլիկներում ու քնիս դեմ պայքար չեմ մղում, հավեսս փախավ, դու էլ համակերպված ես ու կիսատպռատ։
Ափսոսում եմ բլոգում գրել իմ մասին, որ չկարդան քարթուները հանկարծ, չճանաչեն ինձ, որ դու հանկարծ չօտարանաս մեր սիրուց, մեր հնարովի, դզած֊փչած, չծնված, չմեռած, չլացացրած սիրուց։ ես կկարոտեմ քեզ կարոտելս ու կնախանձեմ ինձ, քեզ չեմ լքի, բայց ինձ էլ չեմ լքի հանուն քեզ, ու դա վատագույնն էր մեր պատմության մեջ՝ մեր կիսատպռատ, հնարովի, մեր դզած֊փչած, չգրված ու չլացացրած պատմության
Էսօր նոր բառեր չեն լինի… օդում թրթիռներ չկան, ես կուզեի տխրել դրա համար, բայց դատարկությունը հաղթեց մեր տխրությանն էլ, էլ թախիծներ չկան, փարատումներ չկան, հալումաշ եղողներ, կամ դրան հավատացողներչկան, ու դե ով գիտի՝ եղե՞լ են, թե ես մենակ էի, գրելու թեմա էի գտել։ Իսկ հիմա տառերս էլ պրծնում են, թանաքն էլ, խմած էլ թարսի պես չեմ, դու էլ հավես չունես, սա հոկտեմբերն ա. իմ կիսատպռատ, դզած֊փչած, իմ երջանիկ ու անսեր, իմ ինքնաբավ հոկտեմբերը, որը քեզ ներս չի թողնում, կներես։ ես կկարոտեմ մեր կարոտները, հորինովի