հա՞ որ, եսիմ

Posted on

Երբեմն ինքդ քո անցյալը ուրիշի ներկայում տեսնում ես, ցուցամատդ մեկնում ես, որ ասես՝ հա բայց քեզ պե՞տք ա, ու փոշմանում: Հա դե լավ դե.. փաստորեն ամենապարզ ճշմարտություններին հասնելու համար պետքա երկար ապրել էդ ծանր, հռետորական, կարծիք հայտնողի կյանքը, պետքա ներսիդ մաշկով զգաս՝ ինչ անիմաստ են կռիվները աշխարհի դեմ…

Դե հա քանդել են քաղաքի կաֆեները, ու էլ երբեք առաջվանը չի լինելու, ինչ-որ մեկին աղբամանն են նետել, ու սիրահարվելու համար էլ ծեր են մարդիկ… Ես հավատում եմ, որ դրանք կարևոր բաներ են, բայց մեզ երևի մի քիչ շատ ժամանակ են տվել սեփական եսի հետ անցկացնելու ու արդեն հետաքրքիր չի լսել էդ նույն մարդու նույն կարծքը, հատկապես, երբ ինքը միշտ ճիշտ ա:

Անգամ իմ կիսատ թողած նոթերը էլ չեն ստիպում արթուն մնալ: Առօրյա վազքի մեջ մի վայրկյան անգամ հայելուն նայելը ցանկալի չի, որովհետև… հավեսա հոգնած ապրելը, հոգնածի կյանքով ու ժամերին հարմարվելով, ինքդ քեզ չպատկանելով, օրագրում ոչինչ չգրելով, չծալվելով ամեն անցորդի ժպիտից, տողերից, սիրելուց կամ սիրաշահելուց…

Եսիմ, երևի մի բան սխալա, բայց միշտ էլ մնում ա էդ ընտրությունը՝ սիրված լինելու ու ճիշտ լինելու միջև, պուպուշ աղջիկ լինելու և ուժեղ աղջիկ լինելու, ուրիշներին հարմարվելու կամ ինքդ քեզ չժխտելու ընտրությունը… ու դե էնքան պարզ ա. երկուսն էլ ի վերջո հոգնացնում են…

Մարդիկ չեն կարող սիրել քո ճշմարտությունը, որովհետև դե իրենք էլ իրենցն ունեն, և պետք չի նրանց մեղադրել դրա համար, պետք ա սովորել էն խաղի կանոնները, որ սկսել ես խաղալ… մարդիկ էնքան չկտրած եղունգներ ունեն, որ ուզում են խազմզել մեր սրտի վրա, ու եթե էդքան կամքի ուժ չունես, որ սիրտդ դեմ չտաս, ավելի լավ ա սրտից հրաժավել… դա հեշտա, ու ոչ մեկին չի վնասում:

Քո կարոտներն օդում կմնան ու քեզ կթվա, թե առանց դրանց շունչդ կկտրվի, բայց իրականում… հենց կարողացար լսել էդ անիծյալ ռադեոերաժշտությունը /Ասատրյան ա, բան ա/ ուրեմն փրկված ես: Հեռու մնա ճշմարտություններից, բալիկ, դրանք ցավացնում ու պատասխան չեն տալիս…