Անարդարության հետքերով VOL.2

Posted on

Տաքսիի մեջ անշառ նստեծ եմ, մեկ էլ տաքսին շատ հանկարծակի կանգնում ա, վարորդը սվետաֆոռին չէր նայել ու վերջին պահին ֆիքսեց, որ կարմիր ա։

Արդյունքում ես քիթս խբեցի դիմացի նստարանին։

-Ազիզ ջան, վախեցա՞ր։

-Հա, շատ։

-Դե հիմա բանա, պատահում ա։

-Կարող էիք ավելի ուշադիր լինել սվետաֆորին։

-Տենց ա էլի, էս ամենաանշնորհակալ գորձն ա, մի օր մեկը չասեց՝ մերսի, էսքան էլ նեռվ ենք ծախսում։

-Շնորհակալություն, որ քիթս խբեցի

-Ազիզ ջան, հորդ թայ մարդ եմ, դու պապայիդ հետ տե՞նց ես խոսում…

Մի խոսքով Երևանի միլիոնավոր իրավիճակներից մեկը։ Իրականում տաքսիստների անունն ա դուրս եկել, բայց սա ապրելակերպ ա, մտածողություն ա, ազգային մտածողություն, որը մեկ-մեկ անհնար ա չնկատելը, անհնար ա օտարվել դրանից ու անհնար ա լինել դրա մի մասը։ Երևի մեր երկրից գնացած բոլոր մարդիկ էլ սիրել են, թե ինչպես են էստեղ բացվում առավոտները ու սիրել են քայլել Աբովյան փողոցով, սիրել են Կոնսերվատորիայի բակը,

շաուրման ու պամիդորով ձվածեղը, ու ինչքան հիմնավոր զզվելի են եղել պատճառները, որ կարողանաս հրաժարվել պամիդորով ձվածեղից։

Գուցե իմ տարիքը չի մեծ-մեծ դատողություններ անելու, համենայնդեպս մեր «օրենքներով» մտածելու, կարծիք հայտնելու և խելացի լինելու շանսեր ունենալու միակ նախապայմանը տարիքն ա, հարկավոր ա լինել գոոոնե ինչ-որ մեկի «հոր թայ», որ իրավունք ունենաս սեփական ամենապրիմիտիվ իրավունքները պաշտպանել, որ իրավունք ունենաս համաձայն չլինել մեծամասնության հետ, իրավունք ունենաս պահանջելու որ հարգեն քո անձնական տարածքը, քո ժամանակը, քո սանրվածքը, քո քնելու ու արթնանալու ժամը, քո որոշումը մենակ մնալու, մազ ներկելու, միս չուտելու… ամեն դեպքում ՔՈ որոշումը՝ կապված ՔՈ կյանքի հետ, ոչ թե բոլոր Երևանցիների ու հորդ թայ մարդկանց, այլ ՔՈ սեփականը…

Ինչքան էլ համով լինի էդ պամիդորով ձվածեղը, ցավալի ա գիտակցելը, որ դու դատապարտված ես կամ հավերժ պայքարելու ու վատը լինելու, կամ ինքդ քո կյանքից ձեռ քաշելու ու թողնելու, որ ամբոխները որոշե, թե դու երբ ինչ ուտես, երբ գնաս աշխատանքի և ինչ երաժշտություն լսես, պետք ա հարգես քո քիթը կոտրելու փորձը զուտ նրա համար, որ կոտրողը հորդ թայ ա, պիտի թողնես ուրիշները տնօրինեն քո ժամանակը, որովհետև այ քեզ բան «ձևը տենց ա», հո դու անդաստիարակ չես։