Քերրին էլ հանել ա կաբլուկները

Posted on

Երկար գնում ա էդ ճանապարհը ու թվում ա, թե ծովերին եմ հասնելու, բայց  հասնում եմ տուն։

wellcome to the hotel california… լսելով… դրամատիկ ա

տխրելը էնքան ծեծված ա… պարզապես առերեսվեցիր իրականությանը, պարզվեց՝ էդ ճանապարհի լույսերը մի օր հանգում են։ Ես գիտեի՝ էնքան պարզ ա կյանքի բանաձևը ու գիտեի, թե գիտեմ, որ ճանապարհները մարդիկ են հորինել, ու դա անվերջ չի կարող լինել… պարզվեց չգիտեի, պարզվեց իմանալը զգալն ա, գիտակցելը քո՝ կյանքին չհարմարվելու ուժգնությամբ։

Ինչի՞ կամ ու՞մ հետևից ես վազում, որ չես հասնում, և ո՞վ էր կաշվիդ մեջ ապրող էդ աղջիկը, ով քեզ փոխեց ու գնաց… ճանապարհ սարքողներն էլ ախր տուն տեղ ունեն, իրանք քեզ համար էդքան ճանապարհ գցելու կյանք չունեն, որ դու վայելես լույսերը…

Քերրին էլ հանել ա կաբլուկները, երբ հասել ա տուն,  ու երևի երազելա էդ մասին։ Քերրիի տուն տեղը ինձ մեկ ա, ես իմ ճամպուկները հավաքել եմ, չեմ ուզում ոչ մի տեղ հասնել, խնդրում եմ, ինձ պետք չեն հաղթաթղթեր ու ստորագրված երազանքներ, ես ընթացքն եմ ուզում, ինձ մի նաուշնիկ ու դեպի ծովը գնացող ճանապարհը կյանքից։ Ինձ քարքարոտ լեռներ ու ոչ մի գագաթ…

Սարսափելի են  գագաթները. բարձրանալու տեղ չկա, իսկ իջնելը վերադարձ ա նրան, ինչը թողել ես անցյալում։

Հրաժեշտների բառերն անիմաստ են, քրջոտ բան են սփոփանքները, հատկապես, որ էդ ամենանուրբ բառերը ասելու համար ես ինքս չափից շատ եմ նուրբ, չունեմ էդքան դուխ ու պոֆիգիզմ սեր շաղ տալու համար, մարդկանց սիրելու համար դուխ չունենալը երջանկության պայքարում ֆոլդ անելու առաջին ու մեծագույն նախապայմանն ա։ Մնում ա լուռ տուն գնալն ու գրելը ղզիկավարի… բոլոր գրողներն էլ ղզիկ են։

Ինչ ա ասածս, ինձ գրիչ, ճանապարհ ու նաուշնիկներ, ինձ լեռներ, որ ավիրեմ գագաթներն ու կարոտեմ դրանց, ինձ բարի, քո պես բարի մեկը, որ արտացոլվեն թուլություններս ու ես ճանաչեմ իմ ճամպրուկները։