i’m back

Posted on

Ամեն անգամ Երևան գալուց լցվում ու դատարկվում ա նույն տարածությունը.

չարդարացված կարոտների քաղաքում եմ ապրում։ Հեռվից էնքան հարազատ ա ինքը, թվում ա՝ հետ կգամ ու կգրկեմ իրան, կտաքանամ իրանից ու կսիրեմ նենց, ոնց երբեք, բայց ես… ես գալիս ու չեմ նայում Երևանի աչքերին, ես տեսնում եմ մենակ անբարեհամբույր վարորդին ու անհամ մարդկանց, ինձ մատով ցույց տվող ու իրանց երեխեքին գրկել-նկարվել ստիպող մարդկանց…

Երևանը մնում ա ետնաֆոնին, ես երևի նեղացնում եմ նրանց, ում ամենաշատն եմ սիրում։ Թվում ա, թե եթե դիպչեմ էս քաղաքի լույսերին, դրանք կդադարեն վառվել ինձ համար, կդառնան ուրիշինը։

Ես ճանաչել եմ Երևանին, վախենում եմ, որ ինքն էլ ինձ կճանաչի, ես անհետաքրքիր կդառնամ իրա համար, իմ քաղաքը էլ ինձ չի փնտրի, երբ ես հեռու կլինեմ, ախր միշտ էլ տենց ա. բոլոր գրքերում ու ֆիլմերում չեն սիրում նրանց, ովքեր կան, չեն սիրում ներկաներին, սիրում են նրանց ում կարոտում են, սիրում են նրանց ում չեն ճանաչում, չեն դիպչում ու չեն համբուրում։

Սիրված մարդիկ են ընտրել էդ սերն ու ընտրել են միշտ օտար լինելը, բոլորից օտարված ու կարոտող։

Բայց ուրիշ քաղաքներում էլ, ամենասիրուն ծովափերին էլ ես օտար եմ մնում, ես երբեք չեմ դառնում տեղացի, երբեք չեմ լացում Երևանին պատերին հենված, ծովերին եմ նվիրում իմ արցունքները, որոնք իմը չեն, բոլորինն են…

Մի՛ հանգցրու քո արդեն մարող լույսերը ինձանից, խնդրում եմ։