Առանց անունի

Posted on

քնաբեր եմ խմել, որ քնեմ։ տխուր երգեր եմ լսում, որ գրեմ։ Ստիպելո՞վ եմ ապրում չեմ հասկանում։)

Գրելը նման ա ապրելուն, ես էդ անում եմ, որովհետև չեմ կարող չանել, ինձ խանգարում ես դու, որ կարդում ես, բայց առանց քեզ էլ չի լինի։ Խանգարում ես, որովհետև նորմալ կարդալ չգիտես, չես տեսնում՝ որտեղ եմ շեշտը դրել, չես տեսնում՝ ինչքան մեծ համարձակություն եմ հավաքել էդ պարբերությունը ստեղնաշարին հպելու համար։

Ընթերցողները նման են պաստառների վրա Գարիկի նկարները աղավաղած մարդկանց։ Փաստն էն ա, որ իրանց համար ա ստեղծվել էդ նկարը ու իրանց համար եմ գրում հիմա։ Իրանք դա հասկանում են ու երեսիդ են շպրտում քո որոշումը՝ իրանց համար նկարվելու ու գրելու իրանց համար։

Իրանք քեզնից չեն պահանջել, որ ճանաչեն քեզ, ու պետք չեն իրանց էս տառերը, իրանք գիտեն, որ դու շատ թանկ բան ես նվիրում՝ քո դեմքը, քո երգերը, ուղեղդ խառնող բառերին… իրանք սեփականատիրոջ պես են վարվում քո անունի հետ, որն արդեն քեզ չի պատկանում, քո դեմքի հետ, որը վաղուց իրանցն ա, ու իրանք ունեն էդ իրավունքը, ինչ կուզեն կանեն։

Էս լռության մեջ մնում ա մենակ էդ հարցը։ Ինչի՞ս էր պետք։

Մեր զրուցակիցը ասեց, որ դա փախուստ ա։ Փախուստա նրանցից, ովքեր մեզ չեն հասկանում։

Ուղղակի մենք փախնում ենք ուրիշ չհասկացողների մոտ, իրանց բառեր ու երգեր ենք նվիրում, որ «իմանանք, որ մենք մենակ չենք»։ Մենք դա անում ենք, որովհետև վստահ չենք, որ մենակ չենք…

Փաստորեն մենք մենակ ենք, դրա համար նվիրում ենք մեր երեսը անարժան մարդկանց, ու թողնում, որ կեղտոտեն, նկարեն վրան՝ ինչ կուզեն։ Մենք իրանց տալիս ենք մեր երգերը, որոնք մերն էին, մեր սրտի մեջ էին ապրում, հիմա՝ խնդրեմ, պարեք դրա տակ, ոնց կուզեք։ Ու դրա դիմաց մեզ մնում ա «էն հաճույքը, որը ստանում են ուրիշին հաճույք պատճառելուց»։

Ինձ թվում ա, դա մենակության փարատանքն ա, որը գոնե իմ համար ծանր ա տրվել։ Դա տրվում ա սեփական անունը կորցնելու գնով, սեփական մաշկը ու ժպիտը ուրիշների նկարներում թողնել-գնալու գնով։

Վերջում, երբ էս տողերը գրվում են, ուզում եմ թողնել դեմքն էլ անունն էլ, երգերն էլ բոլորին ու դուռը փակել ներսից։ Ծանոթանալ ինձ հետ առանց անունի… իսկ առանց էդ անունի մենք հասարակ, բառադի ու կորած մարդիկ ենք

  • Կիսվել