Հիմա ի՞նչ…

Posted on

հիմա ի՞նչ, ես ու քերին սխալ էինք, դուք բոլորդ՝ ճի՞շտ։ Չի՞ լինելու քենթ լիվ վիդաութ իչադըր լավ։ բա ինչի՞ համար են աշխարհի  բոլոր սիրուն երգերը, ինչի համար իմ քնի ժամերը փչացել են։ Փաստորեն տենց լինում ա, որ սիրած երգը, որը ժամանակին հուզում էր, քեզ էլ ոչինչ չի ասում, ոչ մի թելիկ, բացի միայնության սրթսրթոցից չի, զգացնել չի տալիս։

էս գիշերը սիրելի ա ինձ համար, վախենում եմ լուսանալուց, ես դեռ չեմ սովորել մարդկանց ներկայությամբ ապրել, գիշերը զրկում ա ինձ, ազատում ա նրանցից, անգամ չքնելու գլխացավը ավելի դիմանալու ա, սիրում եմ իմ մելանխոլիան, սիրում եմ ձեզ, որ ճիշտ եք,  բոլորդ չափազանց ճիշտ եք։ Ես ապրել չգիտեմ, եթե անկեղծ չեմ էլ ուզում, իմ համար դժվար ա չսխալվելով ապրելը, իմ զգացածները խանգարում են ինձ, ես անգամ չեմ ընտրել գալ էս աշխարհ ու ապրել էս անսեր տեղերում, էս անսեր մարդկանց մեջ, ինձ միշտ քննադատող մարդկանց մեջ։ Ես իրանց սիրում եմ ու չգիտեմ ապրելու իրանց ձևերը, որ իրանք էլ ինձ ակրողանան։ Ես ու Քերին.. չնայած Քերրին էլ իմ հետ չի, ես եմ իրա հետ ու սիրում իրան, ու ամենավատը՝ ինքը չկա էլ։ 

ինձ օգնում ա էս հաստ վարագույրը։ 

Ես չգիտեմ ինչ անել էս կյանքի հետ, որը էդ վարագույրից դուրս ա,  էս կյանքը, որը վերևից ընկելա գլխիս…

ինձ ցավացնում են առավոտներն ու գիշերները կեղծ են փախնելու համար։ Ինձ անապատում ինչի՞ եք տեղադրել, որ ամեն մոլախոտից հրճվեմ ու հիասթափվեմ.. էլ չեմ ուզում հոգնեցի։

Ըհը, խաղում եմ ձեր խաղից, ձեր օրենքներով, քյութ, քուլ եսիմինչ, բայց դուք, չէ, չեք հավանում Չեմ խաղում էդ խաղը, ռադս քաշում եմ, բայց դուք, չէ.. չեք ուզում։ Չգիտեմ էլ՝ ինչիս եք պետք, ո՞վ ա սրսկել ինձ ձեր պետքությունը, էս կարոտները, էս անանուն սերերը, էս ցավացնող խաղը… ո՞նց դուրս գամ էս խաղից, արդյո՞ք միակ տարբերակը էն զզվելի թուլությունն ա, որի մասին բոլորը շշուկով են խոսում։ ես միշտ էլ սիրել եմ կամուրջները, երբ շանթում եմ էի աշխատում, ինձ թվում էր, թե գեղեցիկ միստիկ վայր ա… և իրոք թվում ա, թե էդ ձորերի մեջ լիքը սեր կա։