դիակների մասին

Posted on

Սա երևի դժոխքն ա, ամեն ինչ վառվում ու փլվում ա։ Ես երևի սիրում եմ դժոխքը, չգիտեմ՝ հրեշտակները ոնց են ձգում դրախտի կանոններին։

Սա երևի դժոխքն ա, ես շնչահեղձ եմ լինում, ինձ հավես խուտուտ ա տալիս էս անհանդուրժելի կրակը։ սա դժոխքն ա, ես էլ երևի վատ մարդ եմ, ու համաձայն եմ էստեղ լինելուս։

նույն քաղաքում քանի՞ կյանք կարելի ա ապրել, քանի՞ անգամ կարելի ա մեռնել ու ծնվել նույն քաղաքում։

իմ երակները էլ չեն կարող կորցնել նույն արյունը, իմ ձեռքերը էլ հերիք չեն ինձ փրկելու, ինձ էս կեղտոտ քաղաքից պարսպելու համար, և քաղաքն էլ թքած ունի, ինչքա՜ն ուրիշ մարդիկ են ապրում էս նույն փողոցի վրա ու կեղտոտում իրան։ Զզվելի ա էս թթվածինը, զզվելի ա շնչել էսքան մարդու արտաշնչած օդը, ինձ թունավորում ա, բայց ես դեռ չգիտեմ ձևը ապրելու առանց շնչելու։ Ու՞ր փախնեմ իմ թոքերում լցված թթվածնից, ինքը խեղդում ա ինձ ու կյանք ա տալիս։

ես ո՞նց ճանաչեմ ինքս ինձ, ու սովորեցնեմ գոյատևել էս գայթակղությունների ու արգելքների քաոսում, սենց չի լինում, ոչ մի կինոյում, սենց չի լինում։

իսկ էս հիմար կինոյում ես ի՞նչ գործ ունեմ, ինչի՞ են կամեռաները իմ վրա, ինչի՞ են վառում ինձ լույսերը… ես սիրում եմ տեսախցիկներ, անջատեք ամեն ինչ, խնդրում եմ, ինձ թողեք մթության մեջ ինքս իմ թոքերի հետ, ես կկարդամ էնտեղ մնացած թթվածինը, կկարոտեմ ու կմեռցնեմ իմ բոլոր իլուզիաներին։ չկա էս քաղաքը, սա մեր հիվանդ երևակայությունն ա, մենք բոլորս հիվանդ ենք, մենք բոլորս կմեռնենք։

մենք կմեռնենք, մեր դիակները չեն խաղաղվի, չեն սառչի մեր դիակները, քարշ կգան սենյակում, կփդեն, բայց տաք կմնան, կվարակեն իրար ու էլի կմեռնեն, մահից էլ ա լինում կախվածություն, դանդաղ, ցավացնող, բոլոր բջիջների սատկելը հերթով զգալով։ տեսնես ո՞նց են մարդիկ զգում, որ մեռնում են… սե՞նց։

  • Կիսվել