Chanel No. 5

Posted on

-հիմա ի՞նչ, մենք միասին ե՞նք.. օֆիշըլի

Քերրին ա Բիգին հարցնում.

-ի՞նչ ա նշանակում «օֆիշըլի»… ես քեզ ընդամենը կարոտել էի /օֆիշըլի /,-ասում ա Բիգը

ու Քերրին գրում ա իր «օրագրում»… «-հենց այդպես էլ մեր հարաբրությունները վերածնվեցին /օֆիշըլի/»։

Ինչի՞ ենք մենք որոշումներ կայացնում նրանց փոխարեն, ում սիրում ենք, արդյո՞ք էդքան դժվար ա հավատալը, որ մեզ կարող են մեր ուզածի պես չսիրել։ Արդյոք վա՞տն են էդ մարդիկ մենակ նրա համար, որ մեզ չեն տալիս մեր ուզած պատասխանը։

Ախր էդ էնքան մանկական ա՝ հորինել էդ հեքիաթն ու մեղադրել իրականությանը դրան չհամապատասխանելու համար։ Ախր ֆաբերլիկից գնած օծանելիքից պետք չի սպասել, թե նա քեզ հետ կմնա անվերջ՝ մինչև ցնցուղը չի բաժանի ձեզ։ Չէ՛, էդ խեղճը քեզ չի խոստացել լինել միակը, անփոխարինելին, ու մեծ հաշվով, ո՛չ ֆաբերլիքը, ո՛չ էլ օրիֆլեյմը դրա համար չեն էլ նախատեսված, պետք չի ենթադրել, թե իրանք շանել համար 5 են ու քեզ պիտի երջանկացնեն անվերջ, հետո հիասթափվել, զզվել իրանցից, շպրտել ու հեռանալ։

Գուցե էդ օծանելիքը շատ էլ լավն ա, գիտի երբեմն-երբեմն երջանկացնել, գուցե ինքն էլ կուզեր, որ սիրեիր իրան էնպիսին, ինչպիսի որ ինքը կա, ախր ինքը ավելին չի կարող քեզ տալ ու դու էլ մեծ հաշվով էդքան չես վճարել իրան ունենալու համար։

Մարդկանց երբեմն պետք ա հարցեր տալ ու լսել պատասխանները։ Փաստորեն Բիգը էդքան էլ հրեշ չէր, ու Քերրին իզուր ա նախավերջին սերիայում հայհոյում իրան, մենակ նրա համար, որ Բիգը չասեց «Carrie you are the ONE», ախր մարդը չի խաբում, ընդամենը կարոտել գիտի։

Ինչի՞ ա էդքան քաղցր հորինովի երջանկությունը, եթե մեր միակ հարաբերությունը դրա հետ իրան չունենալն ա, և ե՞րբ ու ինչպե՞ս են մեծ աղջիկները սովորում իրականությունից հեռու, գոյություն չունեցող իլուզիաներին սիրելու ու դրանցից հիասթափվելու, կոտրվելու, ավիրվելու, ամբողջ աշխարհին, Բիգին, էդ խեղճ օծանելիքներին ատելու ձևերը։

Ամեն ինչ սկվում ա էն ժամանակ, երբ քնելուց առաջ մեզ պատմում են հեքիաթներ, որ արքայազները սիրում են սիրունիկ աղջիկներին։ Ճիշտ ա, աղջիկները երբեք ոչինչ չեն անում սիրվելու համար բացի լացելուց, տխրելուց կամ ուրախանալուց, բացի մազերը սանրելուց աղջիկները ոչինչ չպիտի անեն։ Չի լինում հեքիաթ, որտեղ իրենց համար չմեռնեն, էդպես ուղղակի չի լինում, իսկ եթե լինում ա, ուրեմն դու վատն ես, արքայադուստր չես, չար կախարդն ես, զզվելի ես…

Գիտեմ՝ ծախվել ա Քերրիի գաղափարը, ծախվել ա ֆրանսիական ֆեյք պարֆիումի պես, բայց կյանքում, իսկական կյանքում լինում են նաև էժան օծանելիքներ, իրանք վատը չեն, սրտխառնոց չեն առաջացնում ու երբեմն էլ շատ հաճելի են, պարզապես իրանք երկար չեն մնա մաշկիդ վրա ու քեզ չեն ասոի «you are the one», իսկ եթե ուզում ենք որ մեզ համար ինքնազոհություն անեն արքայազները ու պարֆումը ֆրանսիական լինի, հարկավոր ա թանկ վճարել, միայն անօգնական արքայադուստր լինելը հերիք չի լինի։

Պետք ա վերադառնալ մանկություն, գտնել քնելուց առաջ կատարվող էդ վայրկյանը, փակել աչքերը, սպասել, երբ սկսվում ա հեքիաթը, անջատել էդ ճտիկը, վերադառնալ կյանք, էսօր, իրականություն, տեսնել, որ կյանքում էլ ամեն ինչ էդքան վատ չի, վայելել իրական կյանքը, որտեղ Բիգը Քերրիին կարոտել էր, օրիֆլեյմն ու ֆաբերլիկը թանկ չեն, երբ ուզես, կառնես, իսկ Շանելը… Շանելը ամեն դեպքում իր բարձունքում կմնա