կորցնելուց չվախենալու միակ ձևը չկարևորելն ա ունեցածդ, ինչին հասել ես, ամեն ինչ… կյանքը։ պոֆիգիստները երջանիկ են։ դժվար ա թքել նրա վրա, ինչի մասին երազում էիր, դժվար ա չերազելը։
դժվար ա հիասթափվելը երազանքներից, դժվարանում եմ ես չսիրել էդ լույսերը, անգամ ամենազզվելի մոնտաժները, որոնք ինձ արթուն էին պահում ժամանակին։
դժվար ա, բայց դա լինում ա… ոչ մեր կամքով։ Հոգնացնում են մարդիկ, ովքեր խցկվում են իմ ու իմ երազանքների արանքում, ովքեր քամում են իրանցը իմ երազանքներից, ովքեր դրա վրա դնում են իրանց վերնագրերը, ովքեր խաղում են…
եսիմ, պե՞տք ա կռիվ տալ էս հիմար խաղերի մեջ, դեռ ի՞մն են իմ երազանքները, թե երբեք էլ չեն եղել։
աղջիկների համար դժվար ա կռիվ տալը, աղջիկների հետ անգամ չեն կռվում, իրանց անգամ չեն մցնում խաղի մեջ, իրանց կամ սիրում են, կամ չեն սիրում։ Վերցնում են ձեռքիցդ քո երազանքները ու չեն լսում քո պահանջը՝ հետ տալու։
what if it was all about me?
ինձ հիմա դու շատ պետք ես, էդ հին տարիներում ապրող, ինձ հավատացող, մեր երազների մասին պայքարներ հորինող, հաղթող, երկար մազերով աղջիկ, քեզ կորցրել եմ ուրիշներին վստահելուց, քեզ չհավատալուց, հեղինակություններ փնտրելուց, գտնելուց… ամեն ինչ գտնելուց քեզ եմ կորցրել, նվիրել եմ մեր երազանքները ուրիշ մարդկանց, ցինիկ, չշնչող մարդկանց
ես չեմ ուզում համոզել ու խնդրել մարդկանց հաշվի նստել իմ հետ իմ երազանքները ծախելիս։ հա, թույլ են աղջիկները, արժի թողնել ամեն ինչ մարդկանց ու գնալ… ձեզ լինեն էդ լույսերն էլ, մեքյ ափն էլ, սիրուն շորերը…
իսկ տղաները երևի չեն լացում ու չունեն երազանքներ…