ծիրանի վրա ձուկ բռնողներ

Posted on

ապերիտիվոյում նստած եմ ու լսում եմ՝ ինչքան խելացի են մարդիկ, նախանձում եմ։ նիկոլը դավաճանեց, սերժը մերժվեց, մարիխուանան պետքա օրինականացնել… «դա բռատ, դա ռադնոյ…»

բոլորը ծխում  են, պարալիզացված եմ զգում ինձ, մի հատ էլ շուն ա կողքս նստել՝ շատ տխուր աչքերով, ու տխուր նայում ա ինձ մանիպուլյատրը, բայց լավ ա, չի ծխում։ Էսքան անկապ գրելու փոխարեն կարելի էր գիրք գրել, չէ՞, բայց չի ստացվում մոտս, որովհետև էդքան խելացի չեմ, ոչ նիկոլից եմ բան հասկանում, ոչ սերժից եմ հասկացել։ մենակ հասկացա, որ պարտվել ենք, հասկացա, որ ես եմ մեղավոր դրա համար, երկար մտածեցի՝ ինչ անեմ, որ ուղղվեմ, չգտա… էսքան անհույս վիճա՞կ։

Ասում ա «մենակ փոստանջյանն ա խելացի, ինքը սահակաշվիլիի ժամանակ… » 

նենց հետաքրքիր բաներ ա խոսում չեմ հասցնում թայփ անել…

«մարդ եթե ուզում ա մի բան փոխի, իրանից պետքա սկսի, ես էլ չեմ ուզում հայաստանում մնամ, մնամ ինչ անեմ… օրինակ քյարթերի օրինակով բերեմ, իմ քյարթ ընգերները որ իմացան ես թևերիս տակ թրաշում եմ, զարմացան, հիմա իրանք էլ են էպիլացիա անում…» ու շոյում ա մանիպուլատր շանը… «ծխող աղջիկը վախտին մոմենտ էր»…

տխրում եմ, իմ համար ծխող տղան էլ ա մոմենտ, պաստաս բերեցին, բայց ախորժակս փակվում ա էդ ծխախոտից։ 

շները մարդկանց համար շատ կարևոր կենդանիներ են ապերիտիվոյում. երբ շանը սիրում ես, ձեռքդ դնչին ես տանում, կողքիդ նստածները մտածում են, որ դու բարի մարդ ես, շանը դա ձեռք ա տալիս, իրան բոլորը սիրում են առանց պատճառների, որոնց մասին ինքը գոնե տեղյակ ա..

կողքիս քյարթը գնաց՝  ասելով շատ կարևոր բառեր, որոնք սրտիցս էին.

«այ սենց իմ նման խոսացողները, որ ֆեյբուքում ստատուսներ են գրում, ես իրանց ասում եմ ծիրանի վրա ձուկ բռնողներ»

իսկ իրանց փոխարեն եկան ուրիշ տղամարդիկ,ովքեր ինձ ասեցին՝ բարի ախորժակ, հավանաբար կաշառելու համար, որ իրանց խոսակցությանը ականջ չդնեմ ու կցկտուր բառերը չֆիքսեմ, ձեզ չպատմեմ ու դրանց պատճառով չհիասթափվեմ հասարակությունց։ ինչ վատ մարդ եմ փաստորեն. մարդիկ անմեղ զրուցում են, կարելի էր չնկատելու տալ, սուս փուս պաստան ուտել ու չչարանալ ծխախոտի ծխից։ 

իրանք էլ են ծխում, բայց «վնուտրյագ» հումորներ են անում սրիկաները՝ զրկելով ինձ բամբասչի հարևան լինելու բերկրանքից։ սիրուն աղջիկ մոտեցավ մեր տարածք, շունը վազեց ընդառաջ՝ սիրվելու, աղջիկը վախեցավ, տղամարդիկ անմիջապես շանը հրավիրեցին իրենց մոտ… հայկական առնական նախաձեռնողականություն։

«երեկ  թոփչյանի  հետ եմ խոսում՝ ֆիլհարմոնիկի գլխավոր դիրեկտրը, դե ինքը քոչի ժամանակ էլ էր բան անում, սերժի ժամանակէլ, սերժը լավ էր նայում… » շարունակությունը երևի անձնական ինֆոներ ա պարունակում, պետք չի։ 

Երևանում նենց հավես ա ապրելն ու զարգանալը. կարելի ա ուղղակի նստել մի հատ փոքր կաֆեում և դառնալ ավելի շրջահայց մարդ, լսել մտքեր, որ մտածելու տեղիք են տալիս, ցավոք… դժվարանում եմ մտածել, իսկ շունը գնաց…

  • Կիսվել