Դիմանկար

Posted on

հենց սովորեցիր սիրել բացարձակ մենակ լինելը, կյանքը կդառնա ամենակրքոտ իմաստով կառավարելի։ Ի՜նչ երանելի ա անմարդ դատարկությունը… ոչ թե մարդկանց հետ չլինելը, այլ իրանց կարիքը չզգալը, ապրելը ինքդ քո հետ՝ ասես ուրիշ մարդիկ աշխարհում չեն էլ ծնվել։ կատուների պես ինքնաբավ ու օվկիանոսի պես ինքնասիրահարված։

Մի ամբողջ կյանք ա պետք, որ ապրեմ քեզ  հետ ու կշտանամ քեզանից, բայց մի ամբողջ կյանք ա պետք՝ մշակելու էդ սերը՝ էդ ինքնասիրահարվածությունը, որը դեռ կաղում ա օտարերի հայացքենրի ու հիացմքունքների հանդեպ մոլագարության պատճառով։ ես քեզ ամեն ինչ կտամ, կյանքի բոլոր վայրկյանները քեզ համար կդարձնեմ սրթսրթան, որ դու փշաքաղվես ամեն մի երեկոյից ու առավոտից, որ ձմեռվա գորշությունները ռաֆաելլոյի պես հաճելի լինեն, որ էս անտանելի անհրապույր քաղաքը ֆիլմային քրոնիկոն թվա, որ մարդիկ լինեն էդ գրոնիկոնում պարզապես գործող անձիք, չնեռվայնացնեն քեզ ու ստորադասվեն…

բայց ինձ չես օգնում դու։ Հիվանդ ես մնացել, չես բուժվում, իմ պինդ գիրկը քեզ չի տաքացնում, հոգնացնում ես քո նազուտուզով, նեռվայնացնում ես, միշտ էլ երեխեքի հետ գլուխ չեմ դրել, անիմաստ նվնվում ես…

Հետո մեկ էլ տեսնում եմ քեզ, նայում եմ դիմագծերիդ ու սիրահարվում եմ, հիանում եմ աչքերիդ նեռվայնությամբ ու արթնանում եմ շարժումներիդ անհամաչափությւոնից։ 

Ուրիշները քեզ հեշտությամբ խլում են ինձանից հիմար ու էժան բարտերներով, ուրիշները ինձ խլում են քեզանից իրանց հասունությամբ ու օտարությամբ, հավատացնում են, թե ավելին են քեզանից, անմրցելի են ու անժխտելի, ու ես ուրանում եմ քեզ հեշտությամբ սիրելի մարդկանց, ապագայի խոստումներին, մենակ չմնալուն։

ուժեղ մարդիկ մեզ խլում են իրարից, ու ես մեկ ա չեմ սովորում ինքնասիրահարված ու կույր ապրելու՝ մենակ լինելու ու դա վայելելու երջանկությունը, քեզ հավատալու համարձակությունը, ուժեղ մարդկանց կասկածելու ռիսկը, քեզ համար հոգալու խաղաղությունը, քեզ մեծացնելու պատասխանատվությունը։ 

Ես քեզ կտայի պատմության ամենասիրուն ճամփորդությունները, ամենաշքեղ մայրամուտները, ամենաբովանդակ հայացքները… բայց դեռ չեմ հաղթել մարդկանց։ Իրանք ուժեղ են։ ՄԻ օր մենք էլ կուժեղանանք ու կգնանք հեռու քաղաքների ճոճանակներին ճոճվելու։

  • Կիսվել