հունվարի վերջ, ոչ մի բանի սկիզբ

Posted on

գիտեմ, գիտեմ, գիտեմ.. ամեն ինչ շատ լավ, մանրամասն գիտեմ. ինչից հետո ինչ ա պետք անել, ուր գնալ, հիստերիկան ոնց հաղթել, բզիկներին ոնց անջատել, ում հետ լինել, ումից փախնել, սովորել եմ ինձ անգիր՝ բոլոր բջիջնբներով, բոլոր էգոներով, ամենավախկոտ երեխայից ամենացինիկ կնոջը… բոլորն էլ իմն են, բոլորն ել իրանց տեղերում պատրաստ են հարձակումներին էլ, փախուսներին էլ, լացերին էլ, խդիկներին էլ։ Ամեն ինչ սովորել եմ, ապրելու ձևերը անգիր եմ արել։

…բայց էլի հետ ա քաշում անառողջ ու անօգնական լինելու հիվանդ ցանկությունս, հետ ա քաշում ուրիշի ուսերին հենվելու կախվածությունը, ուզում եմ վազել նրանց հետևից ովքեր թքած ունեն, խմել էն խիչքները, որոնցից կվատանամ, շնչել էն մթնոլորտը, որից սիրտս խառնում ա, ուզում եմ չարթնանալ, չաշխատել, ինձ քարշ չտալ, լինել բարակած, ուռած աչքերով ու եթերային։ 

Սովորել եմ լողալ, բայց ուզում շպրտել ինձ ալիքների մեջ ու զգալ, թե ոնց են դրանք ինձ հետ շպրտում, ոնց եմ չռփվում ժայռերին, արյունլվիկ լինում ու ատում ինձ էլ, ծովին էլ, ժայռերին էլ… ի՞նչ կախվածություն ա տառապանքը, ի՜նչ քաղցր ա պայքարը անհասանելիի ու անպետքի համար, ո՞վ ա կառուցել էս ուղեղը՝ էսքան կենդանական և էս հոգին՝ էսքան մոլագար, էս մարմինը՝ էսքան անհարմար ու դրանցից էդքան անհամատեղելիորեն քանդակել ինձ։

Մեկ սիրոլի եմ ինձ էս կռիվներով, մեկ էլ հոգնում եմ նույն մարդկանց նույն ձայներից, որոնց բոլորի մոտիվացիաներն ահավոր ծանոթ են, ահավոր հասկանալի ու ահավոր անօգուտ, ոչ մի տեղ չտանող, ոչ մեկին չբուժող ու չհիվանդացնող։

Ինչքան անարդար ա մշակված կյանքը, քանի դեռ մեր ձեռքերում չի մեզ մեր ձեռքը վերցնելու հմտությունը, ինքներս մեզ ուշքի բերելու ձևը, հունվարը շչնչվում ա հավես, կհիվանդացնի հետո… զգույշ եղի ազիզ ջան։

  • Կիսվել