Առիվիդերչի

Posted on

էլի ծանրացավ էս քաղաքը խղճիս, էլի փախչելու համար ամեն առիթ սրտովս ա։ չեմ սիրում ինձ էսքան հավատարիմ երևանին, չեմ սիրում ինձ խզիկ ու քերիոտ։

մենակ ու նիհար, աշխարհին անհաղորդ ապրելու ժամանակն էկավ.. բոլոր քաղաքներն էլ սիրուն են առաջին պահին, հենց նվիրվեցիր ու տրվեցիր… դառնում ա հին, երևանի պես, անլույս ու անվառելիք։

չի ցավացնում էլ, երբ կտրում եմ ինձնից մի կտոր ու տալիս եմ ուրիշին. ինչ ուզում ա թող անի, էդ ժամանակ ես արդեն հեռու կլինեմ։
պոֆիգիստ մեռնելու համար պետք ա էնչապ զգայուն ծնվել, որքան ես եմ ապրել երևանի գիշերներում… լուսնի ապսեն է գլորվում։

ինձ ալիքները կօգնեին, պառկեի ափին, գային լվանային մազերս, սառեի օվկիանոսի հոգատար ջերմաստիճանից ու մոռանայի բոլորին։ 

ինձ կօգնեին սիբիրի սրթսրթոցները, հանգցնեին էս հիմար կրակը, որ արդեն չի վառում, վառեց պրծավ… սկսեց մրմռալ։ Փախչել ա պետք հեռու, ցուրտ տեղեր.. գնալ զեմֆիռայի հայրենիք ու առիվիդերչի անել բոլոր հիվանդ հայացքներին, որոնք ես շռայլեցի աջուձախ, հավատացի միլիոներորդ անգամ  ու ատեցի ինձ դրա համար։

քանդվում ա արդեն էն, ինչ չէինք էլ կառուցել։ Հանճարեղ գործեր կան չէ՞, որ միամիտ են լույսաշխարհ գալիս, պահի տակ, անպատեհ։ Սիրուն են դրանք ու անհեռանկար, ոչնչի համար, ինքն իր սիրունության, նոր գույներ հորինելու, հմայելու, կախարդելու։ Կամ էլ ես եմ ստիպված իրանց կեղտոտել, որ հավատամ ինքս իմ փախուստին ու հետ չնայեմ։ 

…մեկ ա ովքեր հավես չունեին խորանալու, երկրորդ տողից էլ չեն կարդացել.. մնացինք ես ու դու ես հիվանդ երևակայությունների մեջ, որոնք ոչ մեկին պետք չեն ու մեզ էլ երևի։ 

ուղեղի ծալքերի արանքներից պետքա պոկռտել էդ թելերը՝ ուղեղը քանդելով, ինքդ քեզ սպանելով, բայց պետք ա։ Դառնալ համասեռ զանգված, բոլորի նման մոխրագույն, ցերեկների պես արդյունավետ ու տգեղ։ երկուշաբթիների պես անպետք ու կարևոր։ զեմֆիրան հասավ վերջին նոտաներին, իմ ներսւոմ էլ վերջացան գրելու նյութերը, քամվեցի, հերիք  ա։