Կաթնագույն

Posted on

թթվեց վրես էդ անտեր քաղաքը։ ինչիս ա պետք էդ կյանքը որ կառուցվել ա ոչ թե իմ՝ մեծ մարդու կողմից, այլ ինքնիրան, էսօրվա ուղեղիցս ոչ մի իմպուլսներ հաշվի չառնելով։

իսկ եթե ես էլ նա չեմ, որ կառուցել ա էդ կյանքը, պետք ա դռակարիս անե՞լ, վառել ամեն ինչ անցյալին կապող… տները, անունները, քաղաքն ու կարևորը… մարդկանց։ Բոլորին ուղարկել գրողի ծոցն ու գնալ անիմաստ քաղաքներ, որտեղ ոչ մեկ ոչինչ չի զգում իմ մաիսն, ոչինչ չի տեսնում իմ անվան տառերի արանքներում, ոչինչ չի շնչում իմ հայացքից… բոլորին կորցնել, վազել, վազել էնքան, որ ինձնից էլ առանձնանա մարմինս, որ չմնա ոչ մի սեր ու ոչ մի ատելություն, ոչ մի հայացքից մեղավոր չդառնամ, ոչ մի ձայնից ինձ չանտեսեմ։

ինչ հիմար պատասխանատվություններ ենք շալակել, ախր ծնվելուց տենց չէր, ոչ մեկը չասեց, որ ինձնից բացի ուրիշ մարդկանց էլ պետքա շալակեմ ուսերիս… առանց էդ էլ վիզս ցավում ա… սաղիցդ զզվել եմ, որտև չեմ կարողանում ձեզ հեռու պահեմ ուղեղիցս, բոլորիդ առանձին տեղ եմ տվել, ամեն մեկդ ձեր բզիկներով ու կապրիզներով աջուձախ եք շպրտում էս անկառավարելի մարմինը, հոգնացնում եք ինձ ու չսիրել տալիս էն միակ կյանքը որ ինձ բաժին ա հասել։

էլ ոչ մեկիդ տալու ոչինչ չունեմ… տվեցի… ամեն ինչ… յան տվեք, թողեք զգամ ինձ… մենակ ինձ, իմ փշաքաղումներին մի խառնվեք, իմ տառապանքները կհաղթահարեմ, ու ձեզնից էլ խլելու ոչինչ չունեմ, մեծացա, մի քիչ հետո ծերանալու եմ վապշե անհետաքրքիր դառնամ, ու երևի էդ ժամանակ կկարողանամ ճմրթած… բայց ապրել…

ինձ արդեն գտա ձեզնով, բոլորիդ մոտեցա, ձուլվեցի ու հասկացա, որ ոչ մեկդ էլ ես չեմ, սպիտակի վրա ա կաթնագույնը ճանաչվում… շնորհակալ եմ, օգնեցիք, գնացեք, մարդիկ։ Պարտք ե՞մ բոլորին։

ես ինձ եմ պարտք էն կյանքը որ կարելի ա ապրել մենակ երևանից դուրս, ուրիշ քաղաքներին սիրահարվելով։

հիմա ես լավ եմ, համարյա լավ։ ինձ ինչ-որ անհայտ երկրում գտա հազիվ, ուզում եմ ապրել ստեղ, հեռու մնամ բոլոր քաղցկեղներից, կաշիս պոկել եք, նոր կյանք եմ ուզում, խնդրում եմ, մոռացեք։