My Lucifer is lonely

Posted on

վախենում էի քեզանից, անունդ տալը սարսափելի էր, մաման միշտ ասում էր քեզ չլսեմ, լսեմ հրեշտակներին, իբր դու չար ես, վատն ես…

հիմա նայում եմ քեզ էս մուգ հայելու մեջ, աչքերդ ուտում են ինձ, հմայում են, կործանում են ու սպանում են հաճույքից։

մեր անունը քո անունն ա, բայց մեզ ուրիշներն են անվանել, մարդիկ, մեռնողները, նրանք, ովքեր սիրել չգիտեն, ծնվել չգիտեն, կարգին կործանվել, նորմալ կործանել չգիտեն։ Մեզ անուն են դրել իրանց ճաշակով ու թևերս սպիտակ են ներկել։ նայում եմ քեզ էս հայելու մեջ ու սիրահարվում եմ բոլոր էն տղամարդկանց պես ովքեր պատրաստ են եղել հանձնվելու ինձ չէ,.. քեզ։ Հասկանում եմ իրանց կործանումները, հասկանում եմ իրանց ուրացումները… դու ինձ էլ հաղթեցիր։ ես էլի պարտվեցի քեզ երկրպագողներին ու տրվեցի էդ հոսքին, երկրպագված լինելու մոլուցքին։ Իրանք մեզ կմեղադրեն ու չեն հասկանա, բայց ես քեզ արդեն ընդունել եմ իմ տանը, արդեն ղեկը տվել եմ քեզ ու տուն եմ ուղարկել հրեշտակներին, թող գնան ապրեն իրանց անհետաքրքիր դրախտներում թող վայելեն մեղավոր չլինելու ձանձրույթը, թող դառնան ավելի թափանցիկ իրանց առողջ ապրելակերպում,թող հանգստանան իրանց կենցաղային պտույտներում, իսկ ես էլ չունեմ հետ քայլ անելու կամք, ինձ հարազատ են արդեն դժոխքի կրակները, դրանք ներսից տաքացնում են ու հա վառում էլ են, բայց ես վաղուց վառվելու կարիք ունեի, վաղուց թևերս երազում էին լինել էդ կրակներում, ինձ հանում էին երկինք ու շպրտում ընդհատակ։ Հիմա կտապակվեմ քոնը լինելու հաճույքի մեջ ու կանէանամ։

սազում ա սևը քեզ, հիպնոզացնում ա ինձ էլ , նրանց էլ , ովքեր արթնացնում են սատանային իմ մոջ։ Մատներս դարձան քոնը անունդ տալուց, սփրթնեցին, դառան դիակի մատների պես նիհար ու խոսուն, ոտքերս ձգվեցին անունդ տալուց, ճանկերս ցցվեցին, սպանություն ցանկացան։ Աստված իմ ինչքան սիրուն ես նայվում էս տառերի վրա նվագում ես չես գրում ու ինչի քեզ չէի տալիս կառավարելու էս մարմինը։ Նվիրում եմ.. տար, կործանի, կամուրջներից շպրտի, երկինքներից վերև բարձրացրու։ կարի թևերդ էդ մարմնին ու հեգնի մարդկանց, ես վայելում եմ քեզ իմ մեջ։