Վարդագույն վարդեր

Posted on

սկսեցի զգալ իմ տունը՝ նենց, ոնց կա։ Կիևյանի աղմուկը փոխարինեց Զեմֆիրային։

ագրավներին կերակրեցի, բաց թողեցի։ մտածում էի՝ պետք ա սոված թողնել, որ սատկեն, ազատվեմ, բայց չէ…

իմ օրվա հացը տվեցի, ամեն ինչ նվիրեցի, ամենաթանկ բառերը շռայլեցի, որ դատարկվեմ, էլ տանելու բան չունենաք, թողնեք։ 

ժամանակն ա գրկելու էդ աղջկան, նվիրվելու նրան, վերքերը փակել, արցունքները սրբել, ու բերել իրան տուն չոլերից։ իրան պետքա պառկացնել մեր անկողնու վրա, օրթոպետիկ ներքնակներին, գլխի տակ հատուկ բարձեր դնել, դեղեր գնել, ծաղիկներ առնել, անջատել էդ հիմար, դեպրեսիվ երաժշտություն ու ծաղիկներ նվիրել իրան։ վարդագույն վարդեր, երկար, ազնվական, իրա պես սիրուն ու առանց փշերի։

պատուհանը փակել, որ ագրավները չմտնեն, օդը խանավացնել, որ մաշկը շնչի, ներս թողնել մենակ նրանց, ովքեր գիտեն իսկական գրկել, բուժել, տեսնել…

համով բաներ կառնեմ իրա համար, սիրուն ապսեների մեջ կդնեմ։ 

ժամանակն ա հոգ տանելու իրա մասին, թող էլ ոչինչ չգրի, գեղեցիկ չլինի, ոչ մեկին դուր չգա, ոչ մեկին չտեսնի։ Ես էստեղ կլինեմ՝ իրա կողքին, մեր տանը, ստեղ տաք ա, լուռ ա, առողջ ու հարազատ։ ես իրան կհամբուրեմ, կթողնեմ որ լացի, նվնվա, սգա, լավանա, ապրի։ 

վսյո, կինոն վերջացավ