Արժե՞ր

Posted on

բոլորին ու ամեն ինչ ռադ անել.. խնդրեմ

ինչ անել հետո։ ինչ անել հետո։ սա ա խանգարողը։ եթե իմանայի ինչ են անում դատարկության հետ։ ուղղակի անհնար ա դատարկությունը եթե կամ ես, եթե էս անտեր ուղեղում էսքան մարդիկ կան, ձեները գլուխները քցած ճզմում են։ ագռավներս.. հոշոտում են։ բոլորիդ առանձին ժամանակ, առանձին մոտեցում, առանձին գուրգուրանք, առանձին սեր, առանձին պատիժներ։ բոլորիդ առանձին կյանք ա պետք նվիրել, իսկ ես ունեմ ընդամենը մեկը, ու չգիտեմ ոնց ապրել դա, քանի որ դեռ չեմ կողմնորոշվել թե ձեզնից որ մեկն եմ ես, իսկ բոլորիդ միքսը չափազանց շատ ա իմ համար, չափազանց խառնում ա ինձ, չափազանց ցավոտ ա։

ես չգիտեմ ինձ ագռավներն են սպանում, թե ես։ իմ ու ագռավների հարաբերությունները գուցե և չկան, իրանք ուղղակի սոված կենդանիներ են ու փաստորեն խնդիրը սոված կենդանիներից կախումն ա, մազոխիզմը, հիստերիան, ինքնախարազանելու մոլուցքը, գերեզմանի ճանապրհներին ծաղիկներ գտնելու մանկամտությունը, հավատը, թե սա կինո ա, որը շուտով կավարտվի, ակնոցները, որոնց ապակու վրա դու ավելի լավն ես քան իրականում։

բոլորին ու ամեն ինչ ռադ անել… խնդրեմ ազիզ ջան, քո ձեռն ա սաղ։ կմնանք ես, դու ագռավները, յոլա չենք գնա մի օր կմեռնենք, իրանք կկշտանան, դու կվայելես մղկտոցդ, կճանկռտվեք ու կանէանաք։ սրա համար արժե՞ր ապրել ծնվելու դեպրեսիան, կյանքի կրիզիսները, ապագայի տագնապը։ սրա համար արժե՞ր։ 

արժեր!!!

ես ձեզ ոչ մեկին չեմ ատում, լուրջ!!!ես ատում եմ էն բոլոր թուլությունները, որոնց չզգալու համար բերել եմ ձեզ իմ կյանք։ ես ձեր բոլորի կռկռոցը հարգում եմ, ուղղակի դրանց հետ կապ չունեմ ես երեխեք, ուղղակի ձեր հետ հանգիստ ա ինձ, սովոր եմ կռվել, բերել եմ ձեզ ստեղ, որ պայքարեմ ձեր դեմ։ ու չգիտեմ էլ, պե՞տք ա ինձ հաղթել ձեզ թե չէ։ հաղթանակները միշտ ձանձրալի են։ հաղթանակները պանիխիդաներ են… օրեր, որոնցից հետո չգիտես՝ ուր գնալ։