Սպանե՛լ Հիտլերին

Posted on

ամենասկզբից կռիվ ա, առաջին տառից՝ մազոխիզմ։ առաջին սրտխփոցից մարմինս զգացել ա, որ պետք չի, կցավա, ու պատերազմ… ուղեղը չի ուզում, երեխեն գոռում ա, թինեյջերը գնում ա  կրակների մեջ ու վարի ա տալիս բոլորիս…

years of nothingness… չեմ խղճացել քեզ, չեմ նկատել, չեմ բռնել ձեռքդ, չեմ կարևորել, չեմ համբերել, չեմ մեծացրել քեզ, կներես։ 

Հրանը ասեց՝ հաղթանակ չկա, չի լինելու, չի բուժվում էդ անտերը, մեռնելուց էլ չի անցնի… փաստորեն ու՞մ դեմ ա էս կռիվը, հանուն ինչի՞ ա էս պայքարը, ի՞նչ մեղավորություն ունի ապագան։

ախր չգիտեմ էլ՝ զզվանքը հերի՞ք ա բուժվելու համար։

պուճուրին սիրելու ի՞նչ ձևեր կան, ո՞վ գիտի, եթե նրան աշխարհում ոչ ոք չի տեսել, ով էլ տեսել ա, չի սիրել…

էնքան թույն եմ կուլ տվել, որ օրերով պետքա հետ տալ, օրերով մաքուր օդ շնչել, լողալ բոլոր օվկիանոսներում, վստահել բոլոր դետոքսներին… կհասցնե՞մ էս մի կյանքում… երևի։

Հրանը ասեց ՝ Հիտլերը ոչ մեկին անձամբ իր ձեռքով չի սպանել… հնարավո՞ր ա փոխել Հիտլերին, իսկ հանուն ինչի՞, եթե մարդկությունն ինքն իր տեսակի դեմ հորինել ա ամենաարագ հաղթանակը՝ սպանել Հիտլերին։

Մեկը կար՝ Հիտլերի մասին գիրք էր կարդում, ու արդարացնում էր ցեղասպանություն հորինողին, թե բա՝ «մեղկ ա, գիտեք՝ ինչ մանկություն ա ունեցել»։ Բոլոր նարցիսների ծանր մանկությունը իրանց զոհերի վզո՞վ ա։ 

Մի խոսքով՝ սպանե՛լ հիտլերին, ազատե՛լ հրեաներին, չխղճա՛լ, կուլ չգնա՛լ, միամիտ չլինե՛լ… սպանե՛լ ու  գնալ առա՛ջ՝ էնտեղ, ուր երեխան սիրվելու սպասումից նիհարում ա, չխաբե՛լ նրա հավատը, չթողնե՛լ, որ լացի… փոքրանա՛լ իրա հետ ու մեծացնե՛լ նրան ուրիշ իրականությունում, ցեղասպանություններից հեռու, մարդասպաններին չտեսնելով, բոլորին վնասելով, մենակ թե ինքը՜՝ պուճուրը լավ լինի։

…չգիտեմ էլ՝ սա վերջի՞ն կետն ա, թե դեռ նոր զզվանքներ ունենք հետ տալու…