երկար նույն ծալքի վրա տանջվում եմ, բայց իդեալական չի ստացվում, գնում եմ ու էլի հետ գալիս նույն ծալքին։ Մեծ բան, էս շոգին հագնելուն պես նենց ա ճմրթվելու, որ էդ ծալքը չի էլ երևա, բայց… տանջվում եմ, տանջում եմ խեղճ սառոչկային ու զգում եմ՝ կռիվ ա ներսումս…
…գիշերվա հազարին կարդում եմ մի տգետ, զարգազման որոշ փուլերը անավարտ թողած մի մարդու էսսե, ավելի ճիշտ՝ թռուցիկ տեսարանների կտորներ, որոնք օգնում են իրեն հավատալ սեփական հեղինակությանն ու գրավչությանը։ մարդը հավաքել ա տարբեր աղջիկների սմս-ներ ու դրանց շուրջ կառուցել մի ամբողջ գրական գործ, վերջում արժեզրկել ա էդ աղջիկներին ու ստորագրել, որ չկորչի էնդքան դժվարությամբ կորզած երկու կտոր սիրո խոստովանությունը…
Ինքը ամերիկայում էր, ես երևանում, համարյա մի տարի կլիներ՝ շփվում էինք։ Զանգում ա վիդեոյով, միացնում եմ, կապը վատ ա, զգում եմ՝ հետևի փոնին լիքը գույներ են.
– էդ որտե՞ղ ես։
-էկել եմ MAC-ի խանութ, էնքան մեծ ա, կոսմետիկայի աշխարհ ա, ասա՝ ինչ ես ուզում։
Խառնվում եմ իրար, համ ուրախանում եմ, համ էլ հասկանում եմ՝ չեմ կարա բացատրեմ տղամարդուն՝ ինչ ռումիանա եմ ուզում։ ՄԻ կերպ հասկացնում եմ, աշխատողին ա կանչում, բացատրում ա իրան, գտնում են, վիդեոն կախում ա, աշխատողը բերում ա գույները՝ միլիոն հատ, գալիս են իրա գործընկերները ու ասում են, որ ուշանում են։ Վիդեոն շարունակում ա կտրտել, ես փորձում եմ իմ ուզածը մտքումս ռուսերենից թարգմանել հայերեն (դե կոսմետիկ միջոցները հիմնականում ռուսերեն ենք անվանում), հետո ինքը դա թարգմանում ա անգլերեն, աշխատողը գույներն ա ցույց տալիս, ես չեմ կողմնորոշովւոմ…
Աշխարհում միլիոն հատ գրական գործեր ու կինոներ կան, որոնց հեղինակները երբեմն ավելի տաղանդավոր են, քան վերոնշյալ հիմար էսսեյի ապուշ հեղինակը, երբմեն էլ՝ պակաս տաղանդավոր, բայց հիմնականում նրանք բոլորն էլ հոգեկան նույն շեղումների կրողներն են, որոնք հիվանդացնում են նույն հոգեկան անբավարարվածություններով իրենց աղջիկներին, հետո էլ գրում գրքեր ու նկարում ֆիլմեր ուրիշների աղջիկներին տակնուվրա անելու համար։
-Բլոգերս որ դնում եմ ֆեյսբուքում, նկարը սենց փոքր ա բերում,- նվնվում եմ,- ի՞նչ անեմ, մի հատ կնայե՞ս, ես էլ մինչև էդ հաց դնեմ։
Զզվում եմ լավաշ կտրտրելուց, մինչև անում եմ, կյանքիս կեսն անցնում ա։ Լավաշի հարցերը լուծում եմ սուպիկը դնում եմ միկրոալիքային, ամեն մեկինս՝ երկու րոպե, պանիրը, պամիդորը…
-Արի՜ դե, հաց եմ դրել։
չկա… ևս տասնհինգ րոպե։ «երևի կարդում ա գրածնրես, փաստերեն էդքան հետաքրքիր եմ գրում, որ չի պոկվում,- մեջս արթնանում ա հաց դնող կնիկի ստեղծագործական նարցիսիզմը»։ Էգոս շոյելու համար գնում եմ՝ տեսնեմ՝ ինչն ա կարդում։
-Բա ի՞նչ եղար,- հարցնում եմ ու նայում կոմպի էկրանին, տեսնում եմ անհասկանալի թվեր ու խառնվում իրար
-էս ի՞նչ ա
-էն սայթդ շատ էր հնացել, նոր սայթ եմ սարքում
-այսի՞նքն, լրիվ նոր սայթ, նոր ձևերո՞վ, զրոյի՞ց, բայց էդ երկար գործ ա, համ էլ ես սովորել եմ իմ բլոգի ձևերը, իմը սիրուն ա, մենակ ֆեյսբուքում փոքր ա լինում, խառնվում եմ իրար։
Ամբողջ օրը աղջկա զանգին չպատասխանելուց հետո փոքր հեղինակը որոշել ա գիշերվա հազարին գնալ աղջկա բակ՝ խմած, ուռած։ Մանկության տարիներին մոր առհամարհանքը իրան սովորացրել ա կնոջ էմոցիոնալ ելևէջերն ու գիտի՝ ամբողջ օրը անպատասխան թողնված աղջիկը հաստատ դուրս կվազի ու կընկնի ոտքերը։ Հեղինակը գնացել ա, որ ստուգի՝ աշխատե՞ց մեխանիզմը, աղջիկը կարոտից դողու՞մ ա, պատրաստ ա՞ բոլորին ուրանալ ու գիրկը նետվել։ Դե իհարկե պատրաստ ա…
նույնիսկ ամենաուրախ մուլտերում դրամա կա, անգամ Շրեկը իր սերը ապացուցելու համար պետք ա սպաներ դռակոնին։ Առհասարակ՝ սերը սեր չի, եթե մեկը չի մեռնում։ Էդ ֆիլմերում ու հեքիաթներում, իրական կյանքում մեռնողը կարող ա լինել էդ մեկի ինքնասիրությունը, սկզբունքները, երազանքները, ի վերջո՝ քունը, որը հարամել էր իդեոտը, որ քարշ տա աղջկան կասկադ գիշերվա կեսին՝ դե տենց ավելի միստիկ ա չէ՞, մենք էլ դե էդ մուլտերով մեծացած ու ոչ պակաս իդեոտ աղջիկներս գիտենք՝ ինչքան միստիք ու արցունքները շատ, էնքան շատ ա ինձ սիրում։
Զզվում եմ Մոսկվայից, հատկապես էդ ժամանակ։ Դեկտեմբերի 31ն էր, շուտով կլիներ 2019-ը։ Պատուհանից դուրս էի նայում ու զռում էի։ Մառախուղ, անավարտ մառախուղ։ Առաջին անգամ կյանքումս կդիմավորեմ էդ գիշերը ուրիշ տեղ, մեր տանը չեմ։ Ու չնայած նախորդ տարիներին առանձնապես ուշքս չէր գնում մեր տանը նոր տարի դիմավորելու համար, էդ պահին լացում էի անդադար էն մտքից, որ հիմա մերոնք սեղան են դնում, իսկ ես էս օտար քաղաքում եմ օտար տանը, մի մարդու հետ, ով իմ պես չի լացում ու հիստերիկանում։ «Դե երևի ինքը էմոցիոնալ չի, ու վապշե ինձ չի սիրում»,- մտածում եմ ու ավելի վատանում։ ԻՆչքան մոտենում ա 12-ը, էդքան կորում ա հույսը, որ կլինի ամանոր. Իրա ասած ռեստորանը չգնացինք, որտև ես համ էլ խայտառակ սոցիոֆոբ էի, երևանում չենք, ծանոթ մարդիկ չկան, իսկ էդ տան սառնարանում երեկվա սուշիից մնացած վասաբին ա մենակ։
Փորձում ենք խոսել, չի ստացվում, կռվում ենք, նեղացնում ենք իրար, գնում ենք տարբեր սենյակներ ու առանց էդ էլ շուտ մթնող քաղաքում ավելի ա թանձրանում մութը, ու քանի որ էդ քաղաքը շատ մեծ ա, չեն երևում ասենք դիմացի լուսամուտները, որոնց նայելուց մաման ամեն անգամ ասում էր,- ինչ հավես ա, բոլորը բլինչիկ են սարքում։
Սարսափում էի էդ անբլինչիկ միայնությունից ու հասկանում՝ էս տարի հեքիաթ չի լինելու։
Ժամը տասն անց կես, երբ աչքս արդեն կպել էր, արցունքներիս չորացած տեղերը թուշս խուտուտ էին տալիս, մտավ իմ սենյակ, ես փորձեցի հիշել՝ ինչի վրա ենք կանգնել վերջին կռվի ժամանակ։ Ինչ-որ բաներ հիշեցի սկսեցի կիսահեկեկալով նոր մեղադրանքներ ու արդարացումներ, երբ ֆիքսեցի, որ կոշիկներս բերել ա հետը։
-Լավ, դե արի, հերիք ա
-Ու՞ր
-Նոր տարի ա էսօր
Մինչև կհասցնեի մի երկու բան էլ ասել արդեն խանութի դիմաց ենք, աշխատակիցը Մոսկվայի սերվիզին հատուկ ռասիզմով ու մունաթով ասում ա, որ փակվում ա սուպերմարկետը։ Ինքը եսիմ ոնց ա կազմակերպում, որ մտնում ենք։ Մի ժամում հասցնում ենք ամեն ինչ եփել-թափել, խառնել իրար, ինքը դուդու ա սարքում, ես սալաթ, պինգլսի ամանի մեջ մոմն ենք դնում, վառում, նայում ենք իրար, 12ը խբում ա… հիմար երգեր ենք դնում պարում ենք երկուսով, խմում ենք, սատկում ու…
Սիրու՞մ ես իրան,- հարցնում ա ուռած հեղինակը իր զոհին, ում հասցրել ա կասկադ գիշերվա հազարին, որ հետո վերջինիս մեղադրանքներ ձոնի իր էսսեում։ Աղջիկը պատասխանում ա, որ չի սիրում, որ մենակ իրան ա ասում էդ մասին։ Ինչ հուզի՜չ ա, չէ՞։ Քանի՜ գիրք կարելի ա գրել էդ մասին, չէ՞ որ էդ գրքերը չեն լինելու էն պատճառների մասին, որոնք բերել են աղջկան կասկադ, չեն լինելու աղջկա հիմար ծնողների մասին, որոնք բավարար չեն սիրել իրենց երեխային ու թողել են, որ ապուշներից սեր քերի, չէ՜… էդ գրքերը մի խղճուկ հեղինակի հաշվարկների ու խելքի մասին են, ում էնքան ա սիրահարվել աղջիկը, որ… ընկել ա էդ կեղտոտ էսսեի մեջ։
Ես չեմ կարդացել սիրային պատմություններ երջանիկ սիրո մասին։ Փոխարենը՝ հազար հատ՝ դժբախտ սիրո, բայց արդյո՞ք էն, ինչը դժբախտ ա, սեր ա։ Ե՞րբ, ո՞ր պահին են մեզ սրսկել, թե սերը էն հիստերիկ արցունքներն ու վեճերն են, ոչ թե դրանք ընդհատող նոր տարին, որ սերը քեզ ամբողջ օրն առհամարհած մարդն ա, ով քո քնի հաշվին որոշել ա քեզնից խոստովանություններ կորզել, ոչ թե վերնաշապիկը, որը իրան ինքնավստահություն կտա ու կհիշեցնի, որ դու հոգ ես տանում իրա մասին։
Դե իհարկե արդուկ անելու մասին մեծ գործեր չեն գրվում, ոչ էլ շրթներկ առնելու, դրանք մեր ժամանակակից հասարակության մեջ շատ անկապ են։
Բայց գուցդ ժամանակն ա ֆիլմեր նկարելու էն կանխատեսելի կյանքի մասին, որտեղ ինչ-որ մեկը պատրաստ ա աշխարհի մյուս ծայրից ժամերով խորանալ իրեն անծանոթ գույների մեջ, որ ուրախացնի քեզ, գուցե պետք ա մուլտերում լինեն մարդիկ, որոնք չեն մեռնում կամ անհետանում, որոնք կողքիդ են ու պատրաստ են մոռանալ, որ սոված էին ու տարվել քեզ համար մի նոր բան սարքելու մեջ։
Իհարկե տրագեդիայի գեղեցկությունից մեռնողներիս համար միշտ պետք ա էդ թմրանյութը, բայց ի՜նչ իմանաս, գուցե երջանիկ լինելն ու դա նկատելն էլ պիտի մենք սովորենք, որ նոր հեքիաթներ գրենք մեր իսկական սերերից ծնված երեխաների համար։
-Ինչի՞ չես քնում, պոնչ
-Գրում եմ, հեսա կքնեմ
-Ինչի՞ մասին
-Մի հատ հիմար էսսե կարդացի, գրելս էկավ
-Հիմար էսսեի խաթր մի՛ գրի
և իրոք…