մանկության չունեցած հեծանիվը

Posted on

երեքնանց կես ա արդեն, էսքան ժամանակ ի՞նչ եմ անում ինքս իմ հետ։ նույնիսկ մի քիչ անհամեստ ա ապրել էսքան ինքնասիրահարված։

էնքան մեծ ցանկություն կա մեջս՝ ապրելու, հորինելու, մտածելու, գժվելու… է՜հ, եթե չլիներ քաղաքականությունը, մենք հիմա զբաղված կլինեինք ժուռնալիստիկայով։

էդքան մեծ կիրք մի մասնագիտության նկատմամբ, էդքան մեծ հավատ, թե դա արվեստ ա, և էդքան ծայրահեղ տարբերություններ իմ ու էդ անտերի մեջ։ տենց էլ չհասկացա՝ ինչ կապ ունեմ ես ժուռնալիստների հետ, հազար անգամ մերժեցի ու մոտեցա իրան, հիասթափվեցի ու սիրահարվեցի և էլի, գիշերվա հազարին փառահեղ մտքեր են ծնվել էն իմ սիրած, ինձ ընդունած, ինձ մերժած, իմ հետ ամուսնացած, իմ հետ քնած ու արթնացած ժուռնալիստիկայի մասին։

երևի մեզ էս թփրտոցները ներարկել են ծնվելուց առաջ, որ խառը կյանքում բռնվելու մի բան ունենանք, ի վեջո հենց չիմանանք էքզիստենցիալ ու սուիցիդալ հարցի պատասխանը, թե ով ենք մենք, միանգամից գանք դրան՝ ես լրագրող եմ, ես հանքափոր եմ, ես արվեստագետ եմ, ես հանճար եմ, ես վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար եմ.. հի հի հի։ էնքան մարդկանց հիշեցի իրենց ներկայացնելիս) ծիծաղելի ա, թե ոնց են հավատում իրենք իրենց կոչումներին ու ոնց են ուզում իրոք, իսկապես համապատասխանել դրանց։

ինձ էնքան էլ ոչ հատուկ մի հատ բարի՜, անսահման բարի ու մայրական ժպիտ ա իջնում դեմքիս մեծ մարդկանց մասին մտածելիս, մարդիկ, ովքեր մեծացել են մարմնով, փոր են քցել իմ պես ու շարունակում են խաղալ էդ խաղը, թե ով մամայի ուշադրությունը կգրավի… ամբիոններից, էկրաններին, խոհանոցից, ննջարանից… ես լաավն եմ չէ՞, մամ, ես լավն եմ չէ՞։ Հիմա՜ր, շատ հիմար պահանջ ա սրսկել բնությունը և հիմա՜ր, ավելի հիմար են մամաները, որ պրիմիտիվ խոսքերը չեն շպրտել ժամանակին՝ «դու լավն ես, բալես, ամենալավն ես աշխարհում, իմ ամենակարևորն ես ու ամենասիրունը, բոլորից լավն ես, բոլորից սիրելին ու բոլորից ուժեղը»։

Երևի չլինեին վարչապետքի էդքան թեկնածուներ, եթե գոնե 26 ծնող ժամանակին ասեր էդ բառերը ու չփոխանցեր էդ պարտականությունը մեզ՝ բոլորիս։

հեչ միտք չունեի քաղաքականությունից գրելու, բայց էս էդքան էլ դրա մասին չէր, էս էն կռիվների մասին էր, որոնք մենք բոլորս ամեն օր տանում ենք անգամ չիմանալով, թե ի վեջո որտեղ ա թաքնված էդ բաղձալի մրցանակը, էդ վայրկյանը, որ կտան մեզ մանկության չունեցած հեծանիվը։ 

Անիմաստ են էդ կռիվները, սարսափելի անիմաստ են։ քնենք։

  • Կիսվել