Ու՞մ ընտրել

Posted on

անդադար աղմուկի մեջ ենք, անդադար սպասման մեջ, թե որ մի թագավորը կգա մեր գլխին՝ տեր կանգնելու, վատերի միջից՝ ո՞ր լավագույնը

կարելիա իհարկե հազար վերլուծություն անել մեր քաղաքական կարգավիճակի մասին, միջազգային ճնշումներ, Բայդենը, Պուտինը, հեղափոխություններ, բլա բլա բլա

ես մտածում եմ, որ խնդիրը մեզնից յուրաքանչյուրի շատ անձնական, նեղ ու ոչ մեկի հետ չքննարկվող նախապատմության մեջ ա։

սա հայաստանյան միջին վիճակագրական ընտանիքի մեծ մոդելն ա։ ծնված օրից մենք ապրել ենք ծնողների, բարեկամների, դասարանցիների անդադար բռնությունների լծի տակ։ սկզբում մամաներն ու պապաներն են սերմանել էդ անզոր կախվածությունը իրենցից. «Անուլիկը քեզնից լավ ա սովորում», «էսքան աշխատում եմ քո համար, չես գնահատում», «ձենդ կտրի նստի տեղդ», «երբ մեծերը խոսում են, սուս մնա», «սաղ հերդ ա մեղավոր»… Կարո՞ղ ա էս բառերը լսած երեխան հետո դառնալ ինքուրույն, ճիշտ որոշումներ կայացնող, ուրիշներին իր սահմաններից ներս չթողնող ու անկախ քաղաքացի..

հետո դասատուները՝ «ձեր կարծիքը ոչ մեկ չի հարցնում», «զանգը ուսուցչի համար ա, դուք հանգստի իրավունք չունեք», «իմ տեսած ամենավատ դասարանն ա», « ապրի Անուլիկը, իսկ դուք սովորեք Անուլիկից»… կարո՞ղ ա էս բառերը լսած երեխան հետագայում վստահ լինի իր հետաքրքրությունների, բացահայտումների, կարծիքի ու գիտելիքների վրա.. թերևս միայն Անուլիկը, և ինքն էլ առանձնապես չի կարող, որովհետև պիտի դառնա վախկոտ պերֆեկցիոնիստ, ում արածի մեջ միշտ ռիսկ կա հիասթափեցնելու ընկեր Պետրոսյանին

սովորաբար էդ երեխաները ամուսնանում են իրենց չգնահատող, աշխատելու, զարգանալու, աճելու «թույլտվություն» չտվող մարդկանց հետ, ունենում են երեխաներ՝ իրենց գոյությունն արդարացնելու ու զբաղմունք ունենալու համար։ էդ երեխաները անցնում են նույն շղթայի միջով, ու վաճառում իրենց ձայնը, որ ազատվեն պատասխանատվությունից։

Հայաստանում մեծանում են մարդիկ, որոնց ամենաներսում իրենց կառավարում են ցածր ինքնագնահատականը, «մեծերին» գերագնահատելու մազոխիզմ ու սարսափելի ատելությունը ուրիշ՝ ավելի «կայացած» մարդկանց նկատմամբ։ Էդ մարդիկ սովոր չեն եղել ձայնի իրավունք ունենալու, ու հիմա, վա՜յ, իրանց ձայնն ա պետք թագավորներին։

Իսկ մյուս կողմից Հայաստանում ապրում են մամաների իդեալական բալիկները՝ Անուլիկները, ովքեր մեծացել են լավագույնը լինելու պատասխանատվության տակ, էդ էն պատասխանատվությունն ա, որի հետ անհնար ա ազատ ստեղծագործելն ու դրանից բավականություն ստանալը, էդ մարդկանց ձայնը հնչում ա, բայց միայն լավը լինելու ապացույցը վերահաստատելու համար։

Մի հասարակությունում, որտեղ երեխայի աչքի առաջ ապրում են ճնշված ու վախեցած ծնողներ,մամային ծեծող պապա,պապային արժեզրկող մամա, հոգեպես առողջ մարդիկ գտնելը սարսափելի դժվար ա։

Հոգեպես առողջ քաղաքացին, իմ շատ սուբյեկտիվ կարծիքով, երբեք թույլ չի տա, որ իրեն ձեռ առնեն,խոստանան բաներ, որոնք իր անժխտելի իրավունքները պիտի լինեին, վախեցնեն, սպառնան, իր ժամանակի ու նեռվերի հաշվին, իր վճարած հարկերի հաշվին իրար կոկորդ կրծեն, իր քաղաքի փողոցները օրը մեկը փակի, հետո մյուսը, նա չի թողնի որ իր գլխաքանակով կռիվ տան թագավորները, թե ում հավաքն էր ավելի ուժեղ։

ես ինձ չեմ առանձնացնում ոչ մի հայ մարդուց, ես ինքս չունեմ հոգեկան իդեալական վիճակ, քանի դեռ էստեղ եմ ապրում։ Ես ուղղակի ուզում եմ, որ մենք բոլորս՝ անկախ ում ենք ընտրում վարչապետ, ընկեր, կին կամ գործընկեր, էդ ընտրությունը անենք՝ հարգելով ինքներս մեր անձը, չթողնելով, որ մեզ մատի փաթաթան դարձնեն անուլիկներն ու իրենց անառողջ երեխաները։

ճիշտն ասած՝ ես չեմ կարողանում նայել ոչ մի քարոզարշավ, երբ տեսնում են հույսները կորցրած մարդկանց, որոնց աչքերում ինձ համար անհասկանալի փրկության հույս ա ինչ-որ ղեկավարից, ով, ինքչան էլ խելացի լինի, չի կարող փոխել մեր հասարակությանը, քանի դեռ ամեն մեկս չենք նայել ներս, չենք գտել ու բուժել սարսափելի մազոխիզմն ու ստոկհոլմյան սինդրոմը, մեր կախվածությունը՝ թագավորներից ու մեզնից խելացի մարդկանցից։ Մենք դեռ էնքան ենք թույլ տալու շահագործել մեզ, քանի դեռ չենք գնահատել մեր ձայնի իրավունքը, մեր կարծիքն ու խաղաղ, հանգիստ ապրելու ու ստեղծագործելու բնական իրավունքը, որը մեզ հետ պիտի լիներ միշտ, ոչ թե ինչ-որ մարդկանց ապագայի խոստումներում։

քանի դեռ Հայաստանում ամոթ ա սեփական հոգեկան առողջությամբ զբաղվելը, ոչ մի վարչապետ լավը չի լինելու։ ես առաջարկում եմ ընտրել ինքներս մեզ։