Ազատությու՜ն ամենեցոց

Posted on

16 թվի ձմեռը սարսափելի երկար էր, թվում էր՝ մառախուղը չի լքելու երևանին.. էդ ձմեռ ամեն օր դուրս էի գալիս աշխատանքից ու քայլում էի կիևյանով մինչևը կամուրջը, հալաբյանից նստում 27ը ու մինչև տուն կհասնեի, երազում էի ծովերի ու ապագայի մասին… ատում էի կիևյանը, ինչքա՜ն սառն էր էս քաղաքը, ինչքան անծով ու ինչքան թշվառական…

չէի սիրում իմ հագի կարմիր պալտոն ու մարդկանց, ովքեր կիսում էին ինձ հետ էդ կամուրջը, ջղայնանում էի նրանց վրա, ովքեր որոշել էին իրանց սիրո մասին արտահայտվել կամուրջի բազրիքների վրա։

էդ ձմեռվանից արդեն 5 տարի ա անցել, ամենատարբեր մարդկանց ու զգացմունքների մասին հարյուրավոր օրեր, հարյուրավոր օրեր՝ լիքը ժպիտներով ու հեկեկոցներով, էդ բոլոր օրերը՝ անկախ իրանց վերնագրերից, նվիրել եմ իմ որոնումներին, ինձ գտնելուն, ինձ տեսնելուն ու ճանաչելուն, ինձնից հիասթափվելուն ու էլի սիրահարվելուն ինքս ինձ… իրարից տարբեր էնքան մարդիկ եկան ու գնացին իմ կյանքով, իմ սրտի միջով ու կիևյան փողոցով, ցավացրեցին ինձ, սիրեցին ինձ, խանգարեցին ու օգնեցին հասկանալ՝ ինչ եմ ուզում.. 

բոլորի համար առանձին տեղ գտա իմ կյանքում, բոլորին կարևորեցի ու լսեցի, շատ ընկերների համար ինձ ժխտեցի, կռիվ արեցի, հիվանդացա ու բուժվեցի։ 

և ահա էսօր վերջապես եկավ էն օրը, երբ որ պատրաստ եմ բաց թողնելու բոլոր նրանց, ովքեր դեռ իմ կյանքում էին, բայց արդեն ոչ անելիք ունեն, ոչ էլ ունենալու ցանկություն… ազատությու՜ն ամենեցոց…

հիմա ամեն օր՝ սուրճ խմելիս, իմ տան մեծ պատուհաններից նայում եմ դիմացի շենքի վարդագույն պատերին զագառ անող արևին…դեղինն ու վարդագույնը ուրիշ ոչ մի քաղաքում էդքան սիրուն չեն համադրվում։ երբեմն մեր  մեջտեղում չորանում ա վերևի հարևանի սպիտակեղենը, որից ներվայնանալու բոլոր իրավունքներն ունեմ, բայց էնքան սիրուն ա պարում քամուց, չեմ ուզում խանգարել իրանց սիրավեպին…

էսօր, ապրելով Կիևյան փողոցում, երբեք չեմ զգում, որ սա էն նույն թշվառական փողոցն ա՝ հաստ ձյան ու չհալչող սառույցի տակից կյանքի անիմաստության մասին մտածող… փլեյլիստս փոխվել ա, արևը փոխվել ա, կամ քաղաքն ա ուրիշ, չնայած…

քաղաքները երբեք չեն փոխվում, իրանք նույնն են ու պատասխանատու չեն էն հայացքների համար, որոնցով նայում ենք իրանց։

ես սկսեցի նկատել ու սիրել ոչ թե Կիևյանին կամ էս քաղաքին, այլ ինքս ինձ, ու հանկարծ սիրելի դարձան աշխարհի բոլոր փողոցները, բոլոր քաղաքներն ու կամուրջները, բոլոր եղանակներն ու բոլոր հարևանների փռած լվացքները…